Իզաբելլա Յայլյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ չեմպիոն

Իզաբելլա Յայլյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ չեմպիոն

PanARMENIAN.Net - Լիտվայի Կլայպեդա քաղաքում անցկացվող ծանրամարտի երիտասարդների (Մ20) և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկան աղջիկների 58 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Հայաստանը ներկայացնող Իզաբելա Յայլյանը:

Հայ մարզուհին երկամարտի 194 կգ (88+106) արդյունքով ոսկե մեդալ է նվաճել՝ իր հիմնական մրցակցին` Ուկրաինաին ներկայացնող Վերոնիկա Իվասյուկին գերազանցելով մեկ կիլոգրամով. 193 կգ (89+104), հայտնում է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան:

Բրոնզե մեդալը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող Իրինա Բայմուլկինան՝ 186կգ (85+101):

Լիտվայի Կլայպեդա քաղաքում հոկտեմբերի 3-10 անցկացվող մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններում Հայաստանը ներկայացնում է 10 ծանրորդ: Մինչև 20 տարեկան աղջիկների պայքարում հանդես են գալիս 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանն ու 69 կգ քաշային Սոնա Պողոսյանը: Մեդալների համար Սոնայի հիմնական մրցակիցներից է լինելու ռուսաստանաբնակ Անի Սարգսյանը:

Տղաների նույն տարիքային խմբում հայաստանը ներկայացնում են Դավիդ Դավայանն ու Մարզպետ Մինասյանը (56 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն ու Սամվել Գասպարյանը (94 կգ): Մինչև 23 տարեկանների պայքարում հանդես են գալիս 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---