ՀՀ-ն և ՌԴ-ն միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են կնքել

ՀՀ-ն և ՌԴ-ն միջուկային անվտանգության վերաբերյալ համաձայնագիր են կնքել

PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ միջև հոկտեմբերի 7-ին ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր՝ ատոմային էներգետիկ օբյեկտներում միջուկային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: Համաձայնագիրն Երևանում ստորագրել են ռուսական պետական «Ռոսատոմ» կորպոռացիայի գործադիր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Համաձայն փաստաթղթի՝ կողմերը մշտական հիմունքներով կփոխանակվեն ՀՀ և ՌԴ ատոմային օբյեկտներում միջուկային և ռադիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև պրակտիկ քայլեր կձեռնարկեն ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ, ՌԻԱ Նովոստիին հղումով գրում է Aysor.am-ը:

Հուլիսի 6-ին ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկության փոխանակման մասին օպերատիվ իրազեկման մասին Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագրի նախագիծը: Միջուկային և ռադիացիոն անվտանգության ոլորտում երկրների միջև փոխադարձ իրազեկումը, այդ թվում՝ միջուկային արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդունված միջազգային պրակտիկա է:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացրած միջկառավարական համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է ՌԴ արտգործնախարարության և գործադիր իշխանության այլ շահագրգիռ մարմինների հետ, ինչպես նաև նախապես մշակվել է հայկական կողմի հետ։

Կառավարությունը «Ռոսատոմ»-ին հրահանգել է ԱԳՆ-ի հետ համատեղ բանակցություններ անցկացնել հայկակական կողմի հետ և պայմանավորվածության հասնելու դեպքում ստորագրել համաձայնությունը ՌԴ կառավարության անունից:

Հայաստանի ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի վերակառուցումը կսկսվի 2017 –ի գարնանը և կտևի մոտ կես տարի։ Այժմ գործում է միայն այդ բլոկը՝ 407.5 Մբթ հզորությամբ, որը շահագործման է հանձնվել 1980-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016-ի սեպտեմբերը: Հայաստանը մտադիր է կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ 5 մլրդ դոլար: Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019 թթ.–ին։

Կարդացեք նաև՝Մասնագետներ․Ատոմային էլեկտրակայանները կարող են հեշտ թիրախ լինել կիբերհարձակումների համար

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---