Քիմիայի ոլորտում 2015-ի Նոբելյան մրցանակը շնորհվել է ԴՆԹ-ն հետազոտողներին

Քիմիայի ոլորտում 2015-ի Նոբելյան մրցանակը շնորհվել է ԴՆԹ-ն հետազոտողներին

PanARMENIAN.Net - Շվեդիայի մայրաքաղաքում շարունակվում է Նոբելյան շաբաթը, որի ընթացքում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկը կշնորհվի ականավոր գիտական հետազոտությունների, հեղափոխական հայտնագործությունների կամ մշակույթի և հասարակության զարգացման գործում մեծ ավանդի համար: Հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմում հրապարակեցին 2015-ի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները քիմիայի ոլորտում: 107-րդ մրցանակը հանձնվելու է Թոմաս Լինդալին, Փոլ Մոդրիչին և Ազիզ Սանքարին «ԴՆԹ-ի ռեպարացիաների մեխանիզմների հետազոտության համար» ձևակերպմամբ:

«Վնասվածքներ մեր ԴՆԹ-ում ամեն օր են լինում: Եթե դրանք բոլորը չշտկված մնային, ապա մեր գենետիկ նյութն այժմ շատ քիչ ընդհանրություն կունենար այն նյութի հետ, որը եղել է մեր օրգանիզմի առաջին բջիջում»,-պարզաբանել է քիմիայի գծով նոբելյան կոմիտեի նախագահ Սարա Սնոգերուփ Լինսեն:

Մրցանակը կիսած գիտնականները միմյանցից անկախ նկարագրել են և բացատրել են մեխանիզմները, որոնց օգնությամբ բջիջները «նորոգում են» իրենց ԴՆԹ-ն` այդպիսով պաշտպանելով գենետեիկ տեղեկատվությունը վնասվածքներից:

2014-ին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներն էին Էրիկ Բեթցիգը, Ուիլյամ Մերները, Շտեֆան Հելլը: Հեղինակավոր մրցանակը շնորհվել էր կենդանի բջիջների ներսում առանձին մոլեկուլների ուղիների վիզուալիզացման հետազոտության համար:

Ավանդաբար պարգևատրման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին: Մրցանակը կհանձնի Շվեդիայի թագավոր Կառլոս XIV Գուստավը: Այս տարի դրամական պարգևը մոտ $950.000 է ոլորտի բոլոր դափնեկիրների համար: Գումարի նվազումը, որը սովորաբար մեկ մլն դոլար է լինում, կապված է շվեդական կրոնի փոխարժեքի տատանումների հետ:

Միջազգային Նոբելյան մրցանակը շնորհվում է Շվեդիայի կառավարությունը միջազգային հանձնաժողովի որոշման հիման վրա: Մրցանակը շնորհվում է շվեդացի արդյունաբերող, ճանապարհորդ, դինամիտի հեղինակ Ալֆրեդ Նոբելի (1833-1896) վերջին կամքի համաձայն: Պայմանագիրն այդ մասին կնքվել է 1895 թվականի նոյեմբերին շվեդա-նորվեգական ակումբում:1901 թվականից ի վեր մրցանակը շնորհվում է ամեն տարի: Գիտնականները դրամական պարգև են ստանում տարբեր ոլորտներում նշանակալի նվաճումների համար. բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտի մրցանակակիրներին որոշում է Կառոլինայի ինստիտուտի կոմիտեն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---