ՀԱՊԿ ակադեմիան, որի կառուցման համար քանդվեց Աճառյանի դպրոցը, չի հիմնվի

ՀԱՊԿ ակադեմիան, որի կառուցման համար քանդվեց Աճառյանի դպրոցը,  չի հիմնվի

PanARMENIAN.Net - Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման աշխատանքները դադարեցվել են: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, տեղեկացնում էՆովոստի-Արմենիա գործակալությունը:

«ՀԱՊԿ անդամ ոչ բոլոր պետություններն են ընդունել ակադեմիայի ստեղծման առաջարկը: Բացի այդ, ի հայտ են եկել ֆինանսական դժվարություններ: Դրա հետևանքով, դեռևս 2014-ին ՀԱՊԿ-ը դադարեցրել է նախագծի աշխատանքները՝ համաձայնեցնելով դա ՀՀ իշխանությունների հետ», - ասել է Բորդյուժան:

Հիմնվելիք ակադեմիան պիտի կառուցվեր նախկին Աճառյանի դպրոցի տարածքում՝ Հերացի 2 հասցեում: Անհատույց օգտագործման իրավունքով ՀԱՊԿ ակադեմիային հատկացված, 20-րդ դարի 30-ական թվականների կառույց հանդիսացող դպրոցի շենքը քանդվել է, իսկ 2014-ի մայիսին փլուզվել էր շենքի ճակատային մասը:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net ին հայտնել է, որ անհատույց օգտագործման իրավունքով ՀԱՊԿ-ին տրամադրված դպրոցի շենքը այլևս համայնքային ենթակայության տակ չի գտնվում, ուստի Երևանի քաղաքապետարանը չի կարող որևէ տեղեկություն հայտնել շենքի ներկայիս կամ հետագա ճակատագրի մասին:

ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու մասին հուշագիրն ուՀԱՊԿ հիմնադրամ հիմնադրելու մասին որոշումը կնքվել էին 2013-ի հունիսի 27-ին: օգոստոսի 2-ին հիմնադրամն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվել էր Երևանի Մխիթար Հերացի 2 հասցեում։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը 2013-ի օգոստոսի 20-ին դիմել էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` գրանցման հասցեում գտնվող Աճառյանի անվան դպրոցի շենքը հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով: 2013-ի օգոստոսի 29-ին Կառավարություննիր 917-Ա որոշմամբ դպրոցը լուծարելու ու գույք հանձնելու մասին որոշում էր կայացրել՝ նպատակահարմար չհամարելով աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման պատճառով կրթօջախի գործունեությունը։ 1665 քմ մակերես ու 0.253 հա հողատարածք զբաղեցնող շենքը գնահատվել էր 8.359.000 դրամ:

Նույն որոշմամբ շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էր ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրամին: Ի դեպ` շենքը ներառված էր օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում:

Հր. Աճառյանի անվան դպրոցի շենքը կառուցվել էր 1936-ին, ճարտարապետը Մարկ Գրիգորյանն էր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---