ԵՏՄ-ն զարգացնում է հարաբերությունները Պերուի հետ

ԵՏՄ-ն զարգացնում է հարաբերությունները Պերուի հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Լիմայում Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԵՏՀ և Պերուի կառավարության միջև: ԵՏՀ անունից փաստաթուղթը ստորագրել է ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության գծով Կոլեգիայիա անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

Պերուն Լատինական Ամերիկայի երկրորդ պետությունն է, որի հետ Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվում: Դա վկակում է, որ Լատինական Ամերիկայի երկրներում աճում է հետաքրքրությունը եվրասիական ինտեգրացիոն նախագծի հանդեպ:

Հուշագիրը ենթադրում է խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծում Պերուի հետ: Խոսքը ինքնուրույն աշխատանքային խմբի մասին է, որի շրջանակում նախատեսվում է երկխոսություն վարել տնտեսակն փոխգործակցության վերաբերյալ:

«Մեր գլխավոր խնդիրն է ապրանքաշրջանառության ապահովումը ԵՏՄ անդամ պետությունների և Պերուի միջև և առավել նպաստավոր պայմանների ստեղծումը գործարար շրջանակների անմիջական գործակցության համար»,-ասել է Վալովայան մամուլի ասուլիսում Հուշագրի ստորագրման ավարտին, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

ԵՏՀ նախարարը իրազեկել Պերուի ներկայացուցիչներին ԵՏՄ-ում առկա տնտեսական վիճակի մասին, ներկակացրել է անդամ պետությունների ապրանքաշրջանառութայն աճի դինամիկան:

2015-ի հունվար-հուլիսին աճը կազմել է 41,8%` 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Արտահանումն աճել է 1,6 անգամ, ներկրումը` 0,7 տոկոսով:

Վալովայան զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ղրղզստանի հետ գործակցության ներուժի վրա` առաջակելով գալիք տարի այցելել ԵՏՄ անդամ երկրներ գործարար առաքելություններով, ինչպես նաև մասնակցել ԵՏՄ երկրներում կազմակերպվող համաժողովներին:

Հոկտեմբերի 2-ին Սանտյագոյում տեղի է ունեցել ԵՏՄ և Չիլիիի կառավարության միջև Գործակցության համատեղ հանձնաժողովի հիմնադիր նիստը: Հանդիպումների այս ձևաչափը նախատեսված է ԵՏՄ և Չիլիի Հանրապետության միջև փոխըմբռնման հուշագրով, որը ստորագրվել է 2015-ի հունիսի 19-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովշրջանակում: Այն կոչված է գործնական մեխանիզմ դառնալու կողմերի միջև կանոնավոր շփումների և արդյունավետ երկխոսության զարգացման համար:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

2015-ի օգոստոսին միությանը միացավ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---