Աղբյուր․Facebook-ը պատրաստվում է ընդլայնել «Հավանել» կոճակը

Աղբյուր․Facebook-ը պատրաստվում է ընդլայնել «Հավանել» կոճակը

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Facebook սոցիալական ցանցը կսկսի Reactions («Արձագանքներ») նոր ֆունկցիայի փորձարկումը, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան առավել հստակ արտահայտել իրենց էմոցիաները ժապավենում հայտնված նյութերի ու գրառումների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Engadget-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Reactions ֆունկցիան կարելի է նկարագրել որպես «Հավանել» կոճակի կատարելագործված տարբերակ։ Նախնական տվյալներով, բոլորին լավ հայտնի «լայքի» խորհրդանիշի կողքին կհայտնվի սմայլերի խումբ, որոնք արտահայտում են սեր, ծիծաղ, ժպիտ, տխրություն, զարմանք և զայրույթ։ Վերջին էմոցիան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի երկար սպասված «Չհավանել» կոճակին։

Գովազդի մենեջերում ֆեյսբուքյան բոլոր գրառումների տակ նշումները կհաշվարկվեն որպես սովորական «լայքեր»։ Նոր ֆունկցիան, ըստ աղբյուրի, կսկսեն փորձարկել հոկտեմբերի 9-ից։ Սկզբնական շրջանում «արձագանքները» հասանելի կլինեն միայն Իսպանիայի և Իռլանդիայի օգտատերերին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---