Շարքային ադրբեջանցիները չեն ցանկանում պատերազմել հայերի հետ. «Պատրաստ չեն պատերազմի»

Շարքային ադրբեջանցիները չեն ցանկանում պատերազմել հայերի հետ. «Պատրաստ չեն պատերազմի»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի երիտասարդների մեծամասնությունը խոսում է պատերազմին պատրաստ լինելու մասին, սակայն միևնույն ժամանակ նրանք հայտարարում են, որ չեն ցանկանում կռվել և կուզենային, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվեր, իսկ ավելի տարեցները ընդհանրապես չէին ցանկանա, որ ռազմական գործողությունները հայերի դեմ վերսկսվեին: Այս մասին հայտնել է ադրբեջանական Minval.az-ը:

Կայքում տեսահոլովակ է տեղադրվել որտեղ Musavat.com կայքի ներկայացուցիչները հարցում են անցկացնում Բաքվի բնակիչների շրջանում` տեղեկանալու համար հանրության կարծիքին այս հարցի շուրջ:

Բաքվի երիտասարդ բնակիչը թղթակցի այն հարցին, թե հավատում է նա արդյոք, որ Ադրբեջանի ռազմական հզորությունը բավարար է «Ղարաբաղի հողերը վերադարձնելու համար», պատասխանում է. «Մենք պատրաստ չենք պատերազմի, քանի որ մեր հասարակությունը հոգեբանորեն պատրաստ չէ դրան»:

Մեկ այլ երիտասարդ հայտարարում է, որ նույնիսկ եթե իրենք պատրաստ լինեին պատերազմի, միևնույն է, ամեն ինչ պետք է խաղաղ ճանապարհով լուծել: Նման տեսակետ է հայտնել հարցման մասնակիցներից ևս մեկը` հավելելով, որ, իր կարծիքով, պատերազմ չի լինի և իրավիճակը չի փոխվի:

Այդպիսով հարցման մասնակից 6 երիտասարդներից միայն մեկն է պատերազմելու պատրաստակամություն հայտնել: Հարցմանը մասնակցած տարեց մարդկանց մեծ մասը նույնպես արտահայտվել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին:

«Եթե պատերազմ լինի, մենք կկորցնենք մեր երիտասարդներին: Մեզ պատերազմ հարկավոր չէ: Թող ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծեն»,-ասել է տարեց տղամարդը, հայտնում է Panorama.am-ը:

Հոկտեմբերի 7-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, հայտարաեց, որ եթե ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններն այլևս չշարունակվեն, և խոսք գնա պատերազմական գործողությունների մասին, Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր, ներառյալ՝ ԼՂՀ անկախության ճանաչումն ու ԼՂ անվտանգության երաշխիք լինելու համար անհրաժեշտ մյուս քայլերը։

Արտգործնախարարը նշեց նաև, որ Մինսկի խմբի համանախագահներն արդեն ուղղորդված ու հասցեագրված հայտարարություններ են անում այն մասին, թե ով է այդ հրադադարի խախտման պատճառն ու նշում, որ պետք է անպայման ստեղծվի հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ։ «Ընդ որում, նրանք հայտարարում են, որ Հայաստանը համաձայնվում է այդ մեխանիզմի ստեղծմանը, իսկ Ադրբեջանը՝ հրաժարվում։ Այսինքն, դրանով ասում են, որ հրադադարի խախտման և միջադեպերի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի վրա», - շեշտեց Նալբանդյանը։

Նա հիշեցրեց, որ նախօրեին նաև Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոյսը եւ կոնգրեսական Էնգելը նամակ են գրել Ջեմյս Ուորլիքին, կոչ անելով հավելյալ ջանքեր գործադրել հրադադարի ամրապնդման իմաստով։ Ըստ Նալբանդյանի, խոսքը գնում է նաև հրադադարի ռեժիմի խախտման վերահսկողության մեխանիզմի ստեղծման մասին: «Եռանախագահների նախաձեռնությանը աջակցել են ոչ միայն միջազգային կառույցները, այլեւ տարբեր խորհրդարաններ, այդ թվում՝ ամերիկյան Կոնգրեսը, որը բաց նամակ է գրում այդ հարցի շուրջ։ Այսօր Ուորլիքն արձագանքել է՝ նշելով, որ ինքը միանգամայն ողջունում է այդ նախաձեռնությունը», - ասել է Նալբանդյանը, ընդգծելով, որ Երևանը նույնպես ողջունում է առաջարկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---