ՀՀ ԱԳՆ. Իսրայելյան բանակի զինվորը ՀՀ քաղաքացի է ու զինապարտ

ՀՀ ԱԳՆ. Իսրայելյան բանակի զինվորը ՀՀ քաղաքացի է ու զինապարտ

PanARMENIAN.Net - Իսրայելի բանակի գործող զինծառայող Արա Մարտոյանը, ՀՀ զինվորական կոմիսարից ստացված գրության համաձայն, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի ուժով ենթակա է զորակոչի պարտադիր զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում, քանի որ ունի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու չկատարված պարտավորություն: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Իսրայելյան մամուլն անդրադարձել է երկրի քաղաքացի Արա Մարտոյանի հետ Հայաստանում պատահած դեպքին: Մարտոյանը՝ երկրի բանակի գործող զինծառայող հանդիսանալով, ժամանել է Երևան, որտեղ պարզվել է, որ նա ՀՀ զինապարտ է, ու պետք է երկու տարի ծառայի հայկական բանակում: Զինվորի մոտ ծագած խնդիրն առկախված է մնացել. լքել Հայաստանը և Իսրայել վերադառնալ նա չի կարողանում:

Բալայանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված գրության համաձայն, Արա Վահագնի Մարտոյանը (ծնվ. 11.03.1995) 01.11.2000-ին ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր:

«Մարտոյանը ՀՀ կառավարության 23.11.2007-ի թիվ 1390-Ն որոշմամբ սահմանված կարգով մինչ օրս չի դիմել ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար», - նշել է նա, գրում է Aravot.am-ը:

ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Վրաստանում Իսրայելի դեսպանությունը 03.09.2015-ի հայտագրով դիմել է Վրաստանում ՀՀ դեսպանությանը` փոխանցելով երկրի պաշտպանության նախարարության նամակը` այն մասին, որ Մարտոյանը հանդիսանում է պաշտպանության ուժերի զինծառայող և խնդրել է ՀՀ իրավասու մարմինների աջակցությունը` Մարտոյանի Իսրայել վերադառնալու հարցում:

Հոկտեմբերի 8-ին PanARMENIAN.Net ի հետ զրույցում Մարտոյանը պատմեց, որ 21 տարեկան է, Հայաստանից ընտանիքի հետ հեռացել է մոտ 15 տարի առաջ, այդ ընթացքում երկիր չի այցելել: Մարտոյանը 2 տարի և 3 ամիս ծառայում է իսրայելական բանակում, օդանավերի մեխանիկ է, ունի սերժանտի կոչում: Ստանալով մեկշաբաթյա արձակուրդ, նա որոշել է անցկացնել այն Հայաստանում: Օդանավակայանում, սակայն, պարզվել է, որ նա նաև ՀՀ զինապարտ է, պիտի ստանա հայկական անձնագիր և ներկայանա զինկոմիսարիատ՝ ծառայություն անցնելու համար: Մարտոյանը, սակայն ասում է, որ մինչև Հայաստան գալն՝ անցած 15 տարվա ընթացքում, որևէ համապատասխան ծանուցում նրան երբեք չեն ուղարկել: Նա նշում է նաև, որ 2001-ին, Հայաստանից հեռանալուց, իր ընտանիքը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում է գրել, սակայն պատկան մարմինները պնդում են, որ նման դիմում չեն ստացել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---