Twitter-ում հայտնվել է վեբ-ինտերֆեյսով տեսանյութերի ներբեռնման գործառույթ

Twitter-ում հայտնվել է վեբ-ինտերֆեյսով տեսանյութերի ներբեռնման գործառույթ

PanARMENIAN.Net - Միկրոբլոգերի Twitter ծառայությունն այսուհետ վեբ-ինտերֆեյսով տեսանյութեր ներբեռնելու գործառույթ կունենա: Ինչպես հայտնել են հեղինակները, տեսահոլովակների առավելագույն տևողությունը համակարգչի բրաուզերի միջոցով 30 վայրկյան է, իսկ կրճատման ներկառուցված գործիքը թույլ է տալիս ընտրել տեսագրության անհրաժեշտ հատվածը: Նման սահմանափակում է գործում նաև բջջայինների օգտատերերի համար: Twitter-ի բջջային հավելվածներում տեսանյութ տեղադրելու հնարավորություն հայտնվել էր դեռևս 2014-ի ձմռանը:

Նյու Յորքում տեղի ունեցած հատուկ միջոցառմանը Twitter-ի ներկայացուցիչները հավելել են, որ շուտով միկրոբլոգերի հարթակը կունենա GIF-անիմացիաների գեներատոր և ավելի սերտ ինտեգրված կլինի Periscope տեսահեռարձակումների ծառայության հետ:

Amplify ծրագրի շրջանակում Twitter-ի թիմը ներկայացրել է նաև կոնտենտի մոնետիզացման նոր հնարավորությունը: Այժմ հաղորդագրության մեջ ներկառուցված տեսանյութի վերարտադրությունից առաջ կարող են ցուցադրվել 6-վայրկյանանոց գովազդային հոլովակներ: Գործընկեր տարածողները կստանան գովազդից ստացված շահույթի 70%-ը, այն դեպքում, երբ YouTube-ում և Facebook-ում հեղինակներին մնում է շահույթի միայն 55%-ը: Նոր գործառույթը ցանկացել են փորձարկել Wall Street Journal-ը, Buzzfeed-ը, Aol-ը, Fox-ը, MTV-ին, Time-ը, People-ը, IGN-ը, National Geographic-ը և այլ խոշոր ընկերություններ:

Հոկտեմբերի 6-ին Twitter միկրոբլոգերի ծառայության հիմնադիրներից մեկը Ջեկ Դորսին պաշտոնապես նշանակվել է ընկերության գլխավոր տնօրեն: Այդ մասին նա հայտնել է իր կայքում տեղադրված թվիթերի շարքում: Ընկերության գործադիր տնօրեն կմնա Ադամ Բեյնը: Twitter-ի գլխավոր տնօրեն Դիկ Կոստոլոն հեռացավ պաշտոնից 2015-ի հուլիսի 1-ին, սակայն մնում է ընկերության տնօրենների խորհրդում: Մինչ հատուկ հանձնաժողովը որոնում էր ռեսուրսի նոր տնօրենի, Twitter-ը ժամանակավորապես գլխավորում էր Ջեկ Դորսին:

Դորսիի նշանակումից հետո միկրոբլոգերի ծառայությունում մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Սկզբից նոր ղեկավարությունը խոստացավ մտածել հրապարակված թվիթերի խմբագրման գործառույթ ավելացնելու վերաբերյալ Քիմ Քարդաշյանի առաջարկի վրա: Այնուհետև վերացվեց նիշերի սահմանափակումը անձնական հաղորդագրություններում, իսկ հիմա հայտնի դարձավ հարցումների գործառույթի փորձարկման մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---