Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Թունիսի ազգային երկխոսության քառյակին

Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ Թունիսի ազգային երկխոսության քառյակին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Նորվեգիայի մայրաքաղաքում հրապարակվել է 2015 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Մրցանակակիրն է «Թունիսի ազգային երկխոսության քառյակը»` «Թունիսում 2011 թ. «հասմիկների հեղափոխությունից» հետո բազմակարծության ստեղծման գործում վճռորոշ ավանդի համար» ձևակերպմամբ»:

«Քառյակը» ստեղծվել է 2013-ին երկրի համար բեկումնային պահին, երբ ժողովրդավարացման գործընթացները հայտնվել էին կազմալուծման սպառնալիքի տակ քաղաքական սպանությունների և սոցիալական ցնցումների ալիքի արդյունքում: 2011-ին Թունիսում համաժողովրդական դժգոհության ալիք բարձրացավ, որը հետագայում հանգեցրեց »Հասմիկների երկրորդ հեղափոխության» և Թունիսի նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալիի պաշտոնանկությանը:

Խաղաղության մրցանակն ի տարբերություն բժշկագիտության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության բնագավառներում տրվող մրցանակների, շնորհում է ոչ թե Ստոկհոլմի Շվեդական ակադեմիան, այլ Օսլոյի Նորվեգական նոբելյան կոմիտեն: 2015-ի սկզբում հավակնորդների թվում 276 թեկնածու կար, այդ թվում 49 հասարակական և միջազգային կազմակերպություն: Աշնան սկզբին ցուցակը զգալիորեն կրճատվում է և արդյունքում մնում է միայն 5-20 անձ կամ կազմակերպություն:

Ավանդաբար պարգևատրման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում` Ալֆրեդ Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին: Մրցանակը կհանձնի Շվեդիայի թագավոր Կառլոս XIV Գուստավը: Այս տարի դրամական պարգևը մոտ $950.000 է ոլորտի բոլոր դափնեկիրների համար: Գումարի նվազումը, որը սովորաբար մեկ մլն դոլար է լինում, կապված է շվեդական կրոնի փոխարժեքի տատանումների հետ:

Միջազգային Նոբելյան մրցանակը շնորհվում է Շվեդիայի կառավարությունը միջազգային հանձնաժողովի որոշման հիման վրա: Մրցանակը շնորհվում է շվեդացի արդյունաբերող, ճանապարհորդ, դինամիտի հեղինակ Ալֆրեդ Նոբելի (1833-1896) վերջին կամքի համաձայն: Պայմանագիրն այդ մասին կնքվել է 1895 թվականի նոյեմբերին շվեդա-նորվեգական ակումբում:1901 թվականից ի վեր մրցանակը շնորհվում է ամեն տարի: Գիտնականները դրամական պարգև են ստանում տարբեր ոլորտներում նշանակալի նվաճումների համար. բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտի մրցանակակիրներին որոշում է Կառոլինայի ինստիտուտի կոմիտեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---