Նավթի և գազի արդյունահանումն Ադրբեջանում նվազում է

Նավթի և գազի արդյունահանումն Ադրբեջանում նվազում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Նավթի պետական ընկերությունը (SOCAR) 2015-ի հունվար-օգոստոսին արդյունահանել է 5 .539 մլն տոննա նավթ, ինչը 1,4%-ով պակաս է 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այդ մասին հայտնել է Ինտերֆասքը SOCAR-ի մամուլի ծառայության վրա հղումով:

Բացի այդ, 2015-ի հունվար-օգոստոսին արդյունահանվել է 4 .580 մլրդ խմ գազ, ինչը 7,7% ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Արդյունքում SOCAR ընկերության հարկային մուծումներն Ադրբեջանի պետբյուջե 2015-ի հունվար-սեպտեմբերին կազմել են 1 .135 մլրդ մանաթ (մոտ $1.091 մլրդ` 1 դոլարի դիամց 1.04 մանաթ փոխարժեքի պայմաններում): 2014-ի հաշվետու շրջանում պետբյուջե SOCAR-ի հարկային փոխանցումների ծավալը կազմել է 1 մլրդ 412 մլն 857 հազար մանաթ (մոտ $1.810 մլրդ` 2014-ին 1 դոլարի դիմաց 0,78 մանաթ միջին փոխարժեքի պայմաններում): Այսպիսով, 2015-ի 9 ամսում հարկային փոխանցումները պետբյուջե կրճատվել են 19,7%-ով մանաթի դեպքում: Իսկ դոլարի տեսքով, հաշվի առնելով ադրբեջանական արժույթի տատանումները, փոխանցումները բյուջե նավթագազային ոլորտից նվազել են գրեթե 40%-ով:

2014-ին նավթի արդյունահանման ընդհանուր ծավալը 41,9 մլն տոննա է, որից 8 մլն 402.5 հազար տոննան արդյունահանել էր SOCAR-ը: Նավթի արտահանումն Ադրբեջանից 2015-ի հունվար-օգոստոսին նվազել է 2,7%-ով, գազի արտահանումը` 1,7%-ով:

Ընթերցեք նաև. Արտահանումն Ադրբեջանից նվազել է 43%-ով

Ադրբեջանի բյուջե նավթից ստացվող եկամուտները կես տարում նվազել են 1/4-ով

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---