Թուրքական բանակի տեսչական խումբը հոկտեմբերին կայցելի ՀՀ

Թուրքական բանակի տեսչական խումբը հոկտեմբերին կայցելի ՀՀ

PanARMENIAN.Net - Թուրքիան միջազգային համաձայնագրի շրջանակում Հայաստան զինվորներ է ուղարկելու։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։

Զինծառայողները Հայաստան են գալու Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակում, գրում է Tert.am-ը:

Նրանք Հայաստանում մնալու են 3 օր՝ հոկտեմբերի 11-14-ը։

«Թուրքական վերահսկող խմբի կազմում ներառվելու է զինծառայող նաև Սլովակիայից։ Հոկտեմբերի 14-ին խումբը կվերադառնա Թուրքիա»,-ասված է հաղորդագրության մեջ։

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերները ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն է, անդամ պետությունների անվտանգության, վստահության ամրապնդումը և սպառազինությունների վերահսկման ոլորտում թափանցիկության ապահովումը: Հայաստանը ԵՍԶՈՒ-ն դիտարկում է, որպես Եվրոպական կայունության և անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը:

Ի տարբերություն ԵԱՀԿ սպառազինությունների վերահսկման այլ ռեժիմների, պայմանագիրը, իրենից ներկայացնելով իրավական առումով պարտադիր փաստաթուղթ, պահանջում է ռազմական տեղեկատվության ընթացիկ և տարեկան փոխանակում, ինչպես նաև ներառում է հավաստագրման, սպառազինությունների կրճատման և տեսչական ստուգումների իրականացման մասին դրույթներ: Հայաստանը յուրաքանչյուր տարի պարտավորվում է ընդունել իր Զինված ուժերի չորս տեսչական ստուգումներ: Մինչ օրս իրականացված տեսչական ստուգումների արդյունքներով երբևէ չի գրանցվել ՀՀ կողմից պայմանագրի խախտման որևէ դեպք:

Հայաստանն իր հերթին տեսչական այցեր է իրականացնում ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ պետություններում, այդ թվում`Թուրքիայում: Ընդհանուր առմամբ, 1993 թվականից սկսած Հայաստանը տեսչական այցեր է իրականացրել Հունաստանում, Թուրքիայում և այլ երկրներում, ինչպես նաև մասնակցել է Բուլղարիայում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում և այլ երկրներում իրականացված բազմազգ տեսչական ստուգումներին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---