Հայ աշակերտուհուն է հանձնվել Համաշխարհային փոստային միության հավաստագիրը

Հայ աշակերտուհուն է հանձնվել Համաշխարհային փոստային միության հավաստագիրը

PanARMENIAN.Net - Համաշխարհային փոստային միությունը, որի անդամն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, յուրաքանչյուր տարի հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ, որի միջոցով լրացուցիչ քայլ է արվում խթանել աշխարհում նամակագրության դերը:

Այս տարի անց է կացվել 44-րդ նամակագրության միջազգային մրցույթը, որի թեման էր «Այն աշխարհը, որտեղ ես կուզեի մեծանալ», որին մասնակցել են 9-15 տարեկան աշակերտները:

Մասնակցելով մրցույթին, Հայաստանի «Հայ Կրթություն» կրթահամալիրի 8-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Բարսեղյանը արժանացավ միջազգային ժյուրիի կողմից հատուկ հավաստագրի:

Հոկտեմբերի 9-ին, փոստի միջազգային օրվա կապակցությամբ, «Հայփոստի» Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում տեղի ունեցավ հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությունը: Հավաստագիրը Տաթևին հանձնեց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Այս կապակցությամբ մարվեց և շրջանառության մեջ մտցվեց «Հեռահաղորդակցության միջազգային միության 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշով բացիկը: Մարման արարողությանը մասնակցեց նաև շնորհալի աշակերտուհին, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---