ՀՀ որոշ մարզերում ցրտահարություն է սպասվում. ԳՆ հորդորում է ավարտել բերքահավաքը

ՀՀ որոշ մարզերում ցրտահարություն է սպասվում. ԳՆ հորդորում է ավարտել բերքահավաքը

PanARMENIAN.Net - Սպասվող ցրտահարության հետ կապված ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս ավարտել բոլոր այն բանջարեղենների ու պտուղների բերքահավաքը, որոնք կարող են նշված ջերմաստիճանների պայմաններում վնասվել:

Համաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերները հանրապետության Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերի բարձրադիր գոտու տարածաշրջաններում 0-ից ցածր ջերմաստիճան է սպասվում` -2 +4, -1 +3:

Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը՝ պայմանավորված եղանակի պարզեցմամբ ու հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ՝ գիշերային ժամերին սպասում ենք ջերմաստիճանի անկում՝ 4-5 աստիճանով, տեղեկացրել է ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ լեռնային մի շարք շրջաններում կա ցրտահարության վտանգ։

«Խոսքը հիմնականում վերաբերում է Շիրակին, Լոռվա մարզին, Արագածոտնի լեռներին, Կոտայքի լեռնային շրջաններին և Գեղարքունիքին։ Այստեղ առանձին շրջաններում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում՝ -2-ից -3 աստիճան։ Հատկապես խոցելի կլինեն Շիրակի մարզում՝ Աշոցքի ու Ամասիայի հատվածը, Արթիկ, Մարալիկ հատվածը և հարակից գյուղերը։ Լոռվա մարզում՝ Տաշիրը, Ստեփանավանը և հարակից տարածքները, Արագածոտնի մարզում՝ Ապարանը և հարակից գյուղերը, Կոտայքի մարզում՝ Հրազդանը և հարակից գյուղերը և Գեղարքունիքի մարզում՝ Գավառը, Վարդենիսը և դրա հարակից գյուղերը», - ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

Հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին սպասվում են տեղումներ, ամպրոպ, քամու ուժգնացում։ Օդի ջերմային ֆոնում էական փոփոխություններ չեն կանխատեսվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---