Ռուսական «Տրանսաէրո»-ն դադարեցրել է 58 չվերթ, այդ թվում՝ Մոսկվա-Երևան ուղղությամբ

Ռուսական «Տրանսաէրո»-ն դադարեցրել է 58 չվերթ, այդ թվում՝  Մոսկվա-Երևան ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ռուսական «Տրանսաէրո» ընկերությունը հոկտեմբերի 9-ին չեղյալ է հայտարարել 58 չվերթ տարբեր ուղղություններով, այդ թվում` Մոսկվայից Երևան չվերթը:

Ավիաընկերությունը հոկտեմբերի 10-ին չեղյալ կհայտարարի ևս 38 չվերթ, ռուսական ՏԱՍՍ-ին հղումով գրում է Civilnet.am-ը:

«Տրանսաէրո»-ն` Ռուսաստանի մեծությամբ երկրորդ ավիաըկերությունը և հիմնական չարտերային փոխադրողը, երկրում տնտեսական իրադրության վատթարացմանը և արժույթների փոխարժեքների աճին զուգահեռ սկսել է ֆինանսական դժվարություններ կրել: Ընկերությունն ի վիճակի չի եղել ապահովել իր գործունեությունը և կատարել պարտային պարտավորությունները:

Ռուսաստանի կառավարությունն ի սկզանե քննարկում էր ավիաընկերության բաժնետոմսերի փաթեթի 75%-ի վաճառքի տարբերակը «Աէրոֆլոտ»-ին` ակնկալելով, որ երկրի խոշորագույն ավիափոխադրողը կկարողանա «առողջացնել» ընկերությունը: Սակայն «Տրանսաէրո»-ի բաժնետերերը նշանակված ժամկետում չհավաքեցին բաժնետոմսերի փաթեթը և ձախողեցին առաջարկը:

«Տրանսաէրո»-ի ընդհանուր պարտքը` ներառյալ լիզինգը, մոտ 250 մլրդ ռուբլի է:

Զբոսաշրջային շուկայի մասնակիցները մտավախություն ունեն, որ ուղևորափոխադրումների խնդիրը կարող է հանգեցնել նաև զբոսաշրջային գործակալությունների սնանկացման:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---