27  10.10.15 - Հայաստանում առաջին արհեստանոց-լաբորատորիաների՝ ֆաբլաբերի բացումն ու «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը

Ֆաբլաբեր` առաջին արհեստանոց-լաբորատորիաները ՀՀ-ում

Ֆաբլաբեր` առաջին արհեստանոց-լաբորատորիաները ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին բացվել է ՀՀ-ում առաջին ֆաբլաբերը՝ արհեստանոց-լաբորատորիաները ինչպես նաև տեղի է ունեցել «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքը:

Հատուկ սարքավորումներով և անհրաժեշտ նյութերով հագեցած ֆաբլաբերը, պատասխանատուների ներկայացմամբ, հնարավորություն կտան խթանելու ինչպես «Այբ» դպրոցի և Դիլիջանի կենտրոնական դպրոցի շրջանակում արտադրական ձևանմուշների ստեղծման գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության և այլ ոլորտներում, այնպես էլ հետազոտությունների նոր հարթակ կստեղծեն հայ երիտասարդ գիտնականների համար:

Բացմանը ներկա գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է կրթությունը կիրառական դարձնող և ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած նորարարական լաբորատորիաների ներդրման հայաստանյան ծրագրին:

«Այբ» կրթական հանգույցի բաղադրիչներից մեկը հանդիսացող «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի կապակցությամբ նախագահին տեղեկացրել են, որ շենքը կբավարարի 5-9-րդ դասարանցի 180 աշակերտի ուսումնառության պահանջները: Այն քառահարկ է՝ 4200 քմ ընդհանուր մակերեսով, ունի բազմաթիվ լաբորատորիաներ ու արհեստանոցներ, արվեստի ու արհեստի ստուդիաներ, մարզասրահ, դահլիճ-ամֆիթատրոն, հանգստի և խաղի գոտիներ:

Մասնաշենքի բացումը նախատեսվում է 2016 –ի սեպտեմբերին:

Նորարարական լաբորատորիաների հայաստանյան ծրագիրը իրականացվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ դեռևս 2013-ին «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցության շնորհիվ և ՀՀ Կենտրոնական բանկի ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---