Հակառակորդը կրակել է Տավուշի ուղղությամբ. Զոհեր և վիրավորներ չկան

Հակառակորդը կրակել է Տավուշի ուղղությամբ. Զոհեր և վիրավորներ չկան

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի մի շարք հատվածներում երեկ հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը և կրակել մի շարք բնակավայրերի վրա, հայտնում է Tert.am-ը ՀՀ պաշտպանության նախարարության վրա հղումով:

Հնչել են կրակոցներ տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներից, զոհեր և վիրավորներ չկան, հայտնել են պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Վերջին շրջանում իրավիճակը լարված է ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվեցին Բերդավանի խաղաղ բնակիչներ 94-ամյա Շուշան Ասատրյանից և 41-ամյա Սոնյա Ռևազյանը, Պառավաքարի բնակիչ, 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս երկուսը վիրավորվել են:

Ադրբեջանական մարտական հենակետերից իրականացված նպատակային գնդակոծության հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Բերդավան համայնքին պատկանող «Գեղագիտական կենտրոնի» և երաժշտական դպրոցի շենքերը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Զգալի վնասներ են կրել Բերդավանի, Այգեհովիտի և Պառավաքարի բնակիչները. գնդակոծության հետևանքով վնասվել են գյուղացիների տները, գույքը, պտղատու այգիները։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ՝ պատճառված գույքային վնասների չափերը պարզելու համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---