«Կոմերսանտ». Հոկտեմբերի 15-ից ռուսական «Տրանսաէրո»-ի չվերթները կարող են դադարեցվել

«Կոմերսանտ». Հոկտեմբերի 15-ից ռուսական «Տրանսաէրո»-ի չվերթները կարող են դադարեցվել

PanARMENIAN.Net - Ռուսական «Տրանսաերո» ավիաընկերության չվերթերը դադարեցնելու մասին հրամանը կարող է ստորագրվել հոկտեմբերի 15-ից հետո:

Ռուսավիացիան հոկտեմբերի 12-ին ավարտել է ընկերության ֆինանսատնտեսական վիճակի արտահերթ ստուգումները, որի համար հիմք էր հանդիսացել, այդ թվում, «թռիչքների անվտանգության վիճակի վատթարացումը» և ավիաընկերության ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև «անվճարունակության հետ կապված դատավարությունը», «Կոմերսանտ»-ին հղումով հաղորդում է «Sputnik-Արմենիա»-ն:

«Տրանսաէրո» ընկերությունը հոկտեմբերի 9-ին չեղյալ է հայտարարել 58 չվերթ տարբեր ուղղություններով, այդ թվում` Մոսկվայից Երևան չվերթը: Հոկտեմբերի 10-ին չեղյալ կհայտարարվի ևս 38 չվերթ:

«Տրանսաէրո»-ի ընդհանուր պարտքը` ներառյալ լիզինգը, մոտ 250 մլրդ ռուբլի է:

Ռուսաստանի մեծությամբ երկրորդ ավիաըկերությունը և հիմնական չարտերային փոխադրողը, երկրում տնտեսական իրադրության վատթարացմանը և արժույթների փոխարժեքների աճին զուգահեռ սկսել է ֆինանսական դժվարություններ կրել: Ընկերությունն ի վիճակի չի եղել ապահովել իր գործունեությունը և կատարել պարտային պարտավորությունները:

Ռուսաստանի կառավարությունն ի սկզանե քննարկում էր ավիաընկերության բաժնետոմսերի փաթեթի 75%-ի վաճառքի տարբերակը «Աէրոֆլոտ»-ին` ակնկալելով, որ երկրի խոշորագույն ավիափոխադրողը կկարողանա «առողջացնել» ընկերությունը: Սակայն «Տրանսաէրո»-ի բաժնետերերը նշանակված ժամկետում չհավաքեցին բաժնետոմսերի փաթեթը և ձախողեցին առաջարկը:

«Կոմերսանտ»-ի տվյալների համաձայն` ստուգումները ցույց են տվել, որ «Տրանսաերոյի» հիմնական արտադրական ցուցանիշների վատթարացման պատճառով իսկապես կարող է խնդիր առաջանալ անվտանգության և սպառողների իրավունքների պահպանման հետ կապված։ Հաղորդվում է, որ Ռուսավիացիայում միայն ասել են, որ «Տրանսաերոյի» համալիր եզրակացությունը «դեռ պատրաստ չէ», իսկ տեղեկությունը «սերտիֆիկատի դադարեցնելու մասին չի համապատասխանում իրականությանը»։

Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ ավիաընկերության աշխատանքը պետք է դադարեցվի, սակայն վերջնական ձևակերպումը դեռ պետք է հստակեցվի և հաստատվի

Թերթի տվյալների համաձայն` «Տրանսաերոյի» հետագա գործունեության հետ կապված իրավիճակը քննարկվել է Մինտրանսի խորհրդակցության ժամանակ, այնտեղ որոշել են ընկերության ճակատագրի հետ կապված վերջնական որոշման ձևակերպումը տալ մեկ շաբաթից։

Զբոսաշրջային շուկայի մասնակիցները մտավախություն ունեն, որ ուղևորափոխադրումների խնդիրը կարող է հանգեցնել նաև զբոսաշրջային գործակալությունների սնանկացման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---