Հայ պատանի մարզիկները՝ սամբոյի ԱԱ-ում. 2 արծաթ, 3 բրոնզ

Հայ պատանի մարզիկները՝ սամբոյի ԱԱ-ում. 2 արծաթ, 3 բրոնզ

PanARMENIAN.Net - Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում հայ մարզիկներն ավարտել են մրցելույթները՝ նվաճելով երեք բրանզե և երկու արծաթե մեդալ:

Բրոնզե մեդալների են արժանացել 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը, 100 կգ քաշային Գառնիկ Սարոյանը, տեղեկացնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան:

Էդմոն Մանուկյանը (48 կգ) և Դանիել Գաբրիելյանը (60կգ) պարտվել էին միայն եզրափակիչ գոտեմարտերում և վաստակել արծաթե մեդալներ:

Ռիգայի առաջնությանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ուղարկել է 13 մարզիկ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Գոտեմարտերը կայացել են հոկտեմբերի 9, 10, 11-ին: Մեդալների 40 հավաքածուի համար պայքարեցին 4 տասնյակ պետության մարզիկներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---