Դամասկոսում ՌԴ դեսպանատունը գնդակոծվել է ականանետերից

Դամասկոսում ՌԴ դեսպանատունը գնդակոծվել է ականանետերից

PanARMENIAN.Net - Դամասկոսում ՌԴ դեսպանատունը գնդակոծության է ենթարկվել ականանետերից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել աղբյուրը դիվանագիտական ներկայացուցչությունում: «ՌԴ դեսպանատան տարածքում երկու ական է պայթել: Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել: Հասցվել է նյութական վնաս»,-ասել է նա:

Ըստ ականատեսի, մի քանի ական է պայթել այն վայրի հարևանությամբ, որտեղ խաղաղ ցույց էր անցնում ի պաշտպանություն Ռուսաստանի գործողությունների Սիրիայում: «Ականներից մեկն ընկել է Ալ Բարադա մարզական ակումբի մոտ, ևս մեկ ական է պայթել Ալ Ադավիում, կան վիրավորներ: Տարածքը, որտեղ տեղի են ունեցել պայթյունները, փակ է»,-հայտնել է նա, հայտնել է Լենտա.ռու-ն:

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ «Ան Նուսրայի ճակատ» խմբավորման առաջնորդ Աբու Մոհամմեդ ալ Գոլանինն կոչ է արել երկրի ընդդիմությանը պատասխանել ալևիների գործողություններն, որոնք սատարում են Սիրիայի նախագահ Ասադին: Նա առաջարկել է ավելացնել հարձակումները, հատուցելով, իբր, «մահմեդական սունիների անկանոն սպանությունների համար ռուս զինծառայողների կողմից»:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Ավելի վաղ CNN-ը Պենտագոնում երկու աղբյուրի վրա հղումով հաղորդել է, որ Ռուսական զորքերը Սիրիայում կարող են օգտագործվել նախագահ Բաշար Ասադի ուժերին ցամաքից աջակցելու համար: Աղբյուրները նշում են, որ ռուսական զորքերն ավելի շատ զենք ունեն, քան դա հարկավոր է Լաթակիայի մոտ «Հմեյմիմ» ավիաբազան պաշտպանելու համար:

Ըստ պարբերականի տվյալների, ռուսական խմբավորումն «ավելացնում է ցամաքային ակտիվությունն, աջակցելու համար «չափավոր» ընդդիմության, ոչ թե ԻՊ դեմ հարձակման պատրաստվող սիրիական բանակին: Նշվում է, որ Լաթակիա է տեղափոխվել ինքնագնաց հրետանային 6 կայանք: Սկզբում ենթադրվում էր, որ դրանք օգտագործվելու են նավահանգստի պաշտպանության համար, սակայն վերջերս դրանք տեսել են սիրիական տարածքի խորքում` Հոմսի և Իդլիբի միջև: Հայտնաբարվել է նաև ԲՄ-30 «Սմերչ» համազարկային կրակի 4 համալիր:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---