Ցեղասպանագետների կոչը Գերմանիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ցեղասպանագետների կոչը Գերմանիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը» (International Association of Genocide Scholars (IAGS)) նամակներ է հղել Գերմանիայի Բունդեստագի (խորհրդարան) նախագահին, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին, ինչպես նաեւ իշխող երկու կուսակցությունների՝ Քրիստոնյա-դեմոկրատների միության եւ Սոցիալ դեմոկրատական կուսակցության նախագահներին՝ կոչ անելով արագացնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման գործընթացը Գերմանիայի խորհրդարանում:

1997-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010-ին ստացել ՀՀ նախագահի` Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ:

Նամակները ստորագրած ցեղասպանագետները, մասնավորապես, գրել են.

«Մենք կոչ ենք անում գերմանացի օրենսդիրներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պաշտոնական տեսք տալ Բունդեստագի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ապրիլի 24-ին հնչեցրած այն իրավական դիրքորոշումներին, որոնք ճանաչում են հայերի, ասորիների, հույների նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը»:

Նամակների հեղինակները նշում են, որ հավատացած են, թե Գերմանիայի առաջնորդները կօգնեն Թուրքիային հաղթահարելու իր դժվարությունները պատմական հիշողության հետ առերեսման հարցում, գրում է Panorama.am-ը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուլիսի 8-12-ը հյուրընկալել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ գիտաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»: Հեղինակավոր այս գիտաժողովի անցկացումը Երևանում աննախադեպ էր թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձր վարկանիշի և, իհարկե, 100-րդ տարելիցի տեսանկյունից: Գիտաժողովը Հայաստանում առաջին անգամ է անցկացվել ու նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին: Գիտաժողովին մասնակցել են ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրավոր լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---