Սիրիական բանակը տարածքներ է ազատագրել Հալեպի, Համայի և Լաթաքիայի շրջաններում

Սիրիական բանակը տարածքներ է ազատագրել Հալեպի, Համայի և Լաթաքիայի շրջաններում

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերը հուժկու հարվածներ են հասցրել ահաբեկիչներին Հալեպի գավառի Քուվեյրիս օդանավակայանի շրջակայքում: Այս մասին լրագրողներին է հայտնել Սիրիայի ԶՈւ ներկայացուցիչ, գեներալ Ալի Մայհուբը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հալեպ գավառում հարվածներ են հասցվել Քուվեյրիս օդանավակայանի մատույցներում: Ոչնչացվել են հրամանատարական կետեր, զինապահեստներ, ավտոմեքենաներ` տեղադրված հրազենով: Մեծ կորուստներ պատճառելով ԻՊ կազմավորումներին` կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել զգալի տարածքներում»,-ասել է նա:

Սիրիական բանակը մեծ քանակության ռազմատեխնիկա է ոչնչացրել նաև Համա գավառում: «Բազմաթիվ ահաբեկիչներ են ոչնչացվել, բազմաթիվ զրահամեքենաներ, զինամթերքի պահեստներ…Մի շարք ավաններում ոչնչացվել են հրամանատարական կետեր, նաև 20 միավոր տրանսպորտային միջոց»,-հայտարարել է գեներալը:

Կառավարական ուժերը նաև հսկողություն են հաստատել Լաթաքիայի 2 գյուղում և 3 բարձունքում, ինչպես նաև քաղաքի արևելայն Սալմա արվարձանում: Ընդհանուր առմամբ Համա և Լաթակիա գավառներում հաջողվել է վերահսկողություն հաստատել մեկ տասնյակից ավելի գյուղերում, մեկ գյուղաքաղաքում և մեկ շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---