Պուտին. ՌԴ տնտեսությունը հարմարվում է ճգնաժամի պայմաններին

Պուտին. ՌԴ տնտեսությունը հարմարվում է ճգնաժամի պայմաններին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ տնտեսությունը հարմարվում է ճգնաժամի պայմաններին, որն արդեն հասել է գագաթնակետին:

«Մասնագետներից ոմանք, և ես համամիտ եմ նրանց հետ, կարծում են, որ ճգնաժամը հասել է գագաթնակետին և ՌԴ տնտեսությունն ընդհանուր առմամբ հարմարվել կամ վստահորեն հարմարվում է փոփոխվող տնտեսական կյանքին»,-հայտարարել է Պուտինը` ելույթ ունենալով «ՎՏԲ Կապիտալի» «Առաջ, Ռուսաստան» համաժողովում, հայտնում է Interfax-ը:

Ըստ նրա, դա վկայում է կայունացման առաջին նշանների մասին: Չնայած, որ տնտեսության որոշ ոլորտներում անկում է նկատվում, գյուղատնտեսությունից բացի, այնուամենայնիվ, իրավիճակը շտկվում է, ասել է Պուտինը` հավելելով, որ վերամշակող ոլորտներն արդեն բավականին կայուն են:

Պուտինը նշել է, որ ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում ՌԴ-ում նկատվում է կապիտալի կայուն ներհոսք, ինչը շուկայի արձագանքն է երկրի տնտեսության ադապտացմանը ճգնաժամային պայմաններին: «Կապիտալի արտահոսք էր գրանցվել 2010-ի երկրորդ եռամսյակից ի վեր, իսկ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ներհոսք է նկատվում»,-ասել է նա` հերթական անգամ նշելով, որ իշխանությունները մտադիր չեն արգելք կամ սահմանափակումներ մտցնել կապիտալի շարժի համար:

Պուտինը դրվատանքի խոսքեր է ասել ԿԲ և կառավարության հասցեին:

2015-ի հունվար-օգոստոսին ՌԴ ՀՆԱ-ն նվազել է 3,8%-ով: Տնտեսության զարգացման նախարարությունը կանխատեսում է ՀՆԱ 3,9% անկում 2015-ին, իսկ 2016-ին`գերատեսչությունն ակնկալում է մոտ 0,7% աճ:

Մինչդեռ ԱՄՀ-ն նվազեցրել է իր կանխատեսումը ՌԴ տնտեսության մասով 2015 և 2016 թթ. համար: Այժմ ՌԴ ՀՆԱ անկումը կանխատեսվում է 3,8%` նախկին 3,4%-ի փոխարեն: 2016-ի ակնկալիքների փոփոխությունն ավելի զգալի է` եթե նախկինում ԱՄՀ-ն կանխատեսում էր թույլ վերականգնողական աճ (+0,2%), ապա այժմ կանխատեսում է անկում (-0,6%):

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---