Պողոսյան. Սահմանադրության նախագիծը թույլ է տալիս կազմել քաղաքական կոալիցիաներ

Պողոսյան. Սահմանադրության նախագիծը թույլ է տալիս կազմել քաղաքական կոալիցիաներ

PanARMENIAN.Net - Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերջնական տեքստում նախատեսված է քաղաքական կոալիցիաների ձևավորման հնարավորությունը: Այս մասին հոկտեմբերի 13-ին Ֆրդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է Սահամանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը:

«Վերջնական տեսքտում արդեն չկա այն կարծրությունը, ըստ որի՝ եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա անպայմանորեն անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ», - ասել է Պողոսյանը, մեջբերում է panorama.am-ը:

«Եթե ընտրությունների արդյունքում հնարավոր չէ ձևավորել կայուն կառավարություն, ապա անցկացվում է երկրորդ փուլ` առաջին երկու տեղերը զբաղեցրած կուսակցությունների կամ դրանց շուրջ համախմբված դաշինքների միջև: Արդյունքում հաղթող կուսակցությունը բնականաբար, ստանում է ձայների մեծամասնությունը և ի վիճակի է լինում ձևավորել կառավարություն: Այդ գաղափարի իմաստը կայանում է նրանում, որ ժողովուրդն է որոշում, թե ով պետք է լինի կառավարման ղեկին, այլ ոչ թե միայն կուսակցություններն ու կուսակցական դաշինքները հետընտրական փուլում, երբ խորհրդարանն արդեն ձևավորվել է: Խորհրդարանում արդեն նրանք որոշակի բանակցություններ են վարում այս կամ այն կառավարական կոալիցիայի ձևավորման վերաբերյալ», - նշել է Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրության փոփոխությունները ապահովում են իշխանությունների բաժանման և սահմանափակման սկզբունքի ուժեղացում:

Պողոսյանը նշել է, որ նախագծով առաջարկվող համակարգային փոփոխությունների իրականացմամբ գերնախագահական Սահմանադրությունից անցում է կատարվում ավելի հավասարակշռված համակարգի, որը հենց խորհրդարանական համակարգն է:

Սահմանադրական հանրաքվեն ՀՀ-ում կանցնի դեկտեմբերի 6-ին:

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---