Էրոս Ռամազոտին 2016-ի ապրիլին Երևանում համերգ կտա

Էրոս Ռամազոտին 2016-ի ապրիլին Երևանում համերգ կտա

PanARMENIAN.Net - Իտալացի հանյտնի երգիչ և կոմպոզիտորԷրոս ՌամազոտինPerfetto-2016 համաշխարհային շրջագայության շրջանակում համերգ է տալու նաև Երևանում:

Համերգի կազմակերպիչ Trident Music, Global Communications և Forpostart Production ընկերություններից հայտնում են, որ համերգը կայանալու է 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, գրում է Panoram.am-ը:

Այս շրջագայությամբ երգիչը մտադիր է գովազդել իր նոր համանուն ալբոմը, որը ներառում է 15 ստեղծագործություն:

Համաշխարհային շրջագայությունը կմեկնարկի Իտալիայում: Ընդհանուր առմամբ, շրջագայության ընթացքում երգիչը 34 համերգ կտա:

1984-ից ի վեր Ռամազոտին իր երկրպագուների դատին է հանձնել 11 ստուդիական ալբոմ, 2 հավաքածու, 3 համերգային ալբոմ, ինչպես նաև 35 սինգլ, որոնցից յուրաքանչյուրը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել եվրոպական ու հարավամերիկյան շատ երկրների երաժշտական հիթ շքերթներում։

Ընդհանուր առմամբ, Ռամազոտին իր 25-ամյա կարիերայի ընթացքում վաճառել է 40 մլն ձայնագրություն։

Տաղանդավոր իտալացին զուգերգեր է կատարել համաշխարհային մակարդակի այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են՝ Շերը, Թինա Թյորները, Անդրեա Բոչելին, Ադրիանո Չելենտանոն, Ջո Կոկերը, Անասթեյշան, Լուչիանո Պավարոտին, Ռիկի Մարտինը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---