Աղբյուր․ ՈւԵՖԱ-ն կհետաքննի լուրը, թե ալբանացիները հայերին հաղթանակի դիմաց 2 մլն եվրո են վճարել [ֆոտոռեպորտաժ]

Աղբյուր․ ՈւԵՖԱ-ն կհետաքննի լուրը, թե ալբանացիները հայերին հաղթանակի դիմաց 2 մլն եվրո են վճարել [ֆոտոռեպորտաժ]

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն պատրաստվում է հետաքննել Հայաստան-Ալբանիա (0-3) հանդիպումից հետո տարածված լուրերը, թե ալբանացիները 500․000-ական եվրո են վճարել հայ 4 ֆուտբոլիստի խաղը հանձնելու և իրենց երկրի հավաքականին հաղթանակ ապահովելու համար։ Այդ մասին գրում է սերբական Kurir.rs պարբերականը։

Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացած Ալբանիայի դեմ խաղի առաջին երկու գոլը գրանցվել էին Կամո Հովհաննիսյանի ու Ռոբերտ Արզումանյանի ինքնագոլերից հետո։ Տեղեկությունը, թե ալբանական կողմը գնել է հայ ֆուտբոլիստներին, խաղից հետո սկսեցին տարածել ալբանական ու սերբական ԶԼՄ-ները։

Հայաստան-Սերբիա հանդիպումը Եվրո-2016-ի որակավորման փուլի I խմբի վերջին խաղն էր: Հայաստանի հավաքականի դեմ հաղթանակից հետո Ալբանիայի հավաքականը վաստակեց 14 միավոր և, շրջանցելով Դանիային, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելով:

Եթե լուրը հաստատվեց, Ալբանիան կհեռացվի Եվրո 2016-ի մասնակիցների ցուցակից՝ իր տեղը զիջելով Դանիային։

Իր հերթին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական բաժնի աշխատակիցն ասել է, որ լուրերի իսկության մասին հարցը կմեկնաբանի ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը, գրում է Zham.am-ը: Մի քանի րոպե խոսափողին չմոտենալուց հետո աշխատակիցն ասել է, թե «ֆեդերացիան, եթե նպատակահարմար գտնի, պաշտոնական հաղորդագրություն կտարածի»:

Ալբանացիները տոնում են իրենց օգտին առաջին գոլը

Ցուցատախտակը՝ հայերի երկու ինքնագոլից հետո

33  11.10.15 - Հայաստան - Ալբանիա. Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլ
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---