Եկամտային հարկը կնվազի մինչև 20%

Եկամտային հարկը կնվազի մինչև 20%

PanARMENIAN.Net - Եկամտային հարկի դրույքաչափը Հայաստանում կնվազեցվի մինչև 20% գործող 24,4%-ի փոխարեն: Այս մասին նշվում է ՀՀ հարկային նոր օրենսգրքում, որն արդեն արժանացել է գործադիրի հավանությանը և պետք է ներկայացվի Ազգային ժողով:

Բացի այդ, ըստ նոր օրենսգրքի, եթե նախկինում եկամտային հարկն ուներ պրոգրեսիվ բնույթ և եկամուտների ավելացմանը զուգընթաց դրույքաչափն աճում էր և կիրառվում էր 26%-ի չափով, ապա հարկային օրենսդրության փոփոխություններից հետո կսահմանվի միևնույն դրույքաչափը՝ անկախ եկամուտների մեծությունից, գրում է Fintax.am-ը:

Նոր օրենսգիրքը ՀՀ կառավարության կողմից քննարկվել և հավանության է արժանացել հոկտեմբերի 8-ին: Այն նախատեսված է կարգավորելու Հայաստանում կիրառվող բոլոր տեսակի հարկերի և այլ վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանելու հարկային համակարգի բոլոր հասկացությունները և սկզբունքները, հարկերի և վճարների տեսակները, դրույքաչափերը,հաշվարկման կարգը և ոլորտին առնչվող մնացած բոլոր մանրամասները: Այն իր մեջ ամփոփում է ամբողջ հարկային օրենսդրությունը և ուղղված է Հայաստանում գործարար մրցունակության բարձրացմանն ու հարկային բեռի նվազեցմանը: Ինչպես նշում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ այս փաստաթուղթը շատ կարևոր նշանակություն ունի մեր տնտեսության զարգացման համար:

Նոր հարկային օրենսգիրքը Ազգային ժողով կներկայացվի 2016-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---