Ռ. Քոչարյան. Հայաստանը ղազախական ներդրումների աճի հույս ունի

PanARMENIAN.Net - Հայաստանն իր տնտեսության մեջ ղազախական ներդրումների աճի հույս ունի, այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ ունեցած երկկողմանի հանդիպման ժամանակ, որ տեղի է ունեցել ընդլայնված ձեւաչափով: «Մենք ուշադրությամբ հետեւում ենք ղազախական գործարար շրջանների ակտիվությանը, մեզ համար շատ հետաքրքիր է եւ մենք ողջունում ենք, որ մեր տարածաշրջանում հայտնվել է ղազախական բիզնեսը: Հուսով եմ, որ այս այցը կխթանի ղազախական ներդրումային գործնեության ակտիվացումը»,- հայտարարել է Ռ. Քոչարյանը: Բացի այդ, նա նշել է, որ Հայաստանը կցանկանար «աճեցնել մարդասիրական համագործակցությունը» Ղազախստանի հետ: «Այստեղ, ես գտնում եմ, մեծ պաշարներ կան, սակայն այս բնագավառը մինչեւ հիմա ստվերում էր: Մենք տեսնում ենք, որ խազախական կողմից եւս տվյալ ուղղությունը զարգացնելու ցանկություն կա»,- ասել է Ռ. Քոչարյանը:



«Մեզ հետաքրքիր է համագործակցել մի երկրի հետ, որը Կենտրոնական-ասիական տարածաշրջանում առաջատար դիրքեր է գրավում` եւ' տնտեսության աճի, եւ' բարեփոխումների խորության, եւ' տնտեսական քաղաքականության արդյունավետության տեսանկյունից: Մենք փորձում ենք նույն դիրքերն ունենալ մեր` Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- ասել է Հայաստանի նախագահը: Իր կողմից, Նուրսուլթան Նազարբաեւը նշել է, որ Ղազախաստանը որեւէ խոչընդոտ չունի Հայաստանի հետ համագործակցության զարգացման համար: «Մենք որեւէ խնդիր չունենք, որոնք խանգարում են համագործակցությանը մեր երկրների միջեւ»,- ասել է նա` ավելացնելով, որ Ղազախստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ, հայտնում է Kazakhstan Today-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---