ՎիվաՍել-ՄՏՍ. Տվյալների փոխանցման ծառայությունների խափանումը վերացվել է

ՎիվաՍել-ՄՏՍ.  Տվյալների փոխանցման ծառայությունների խափանումը վերացվել է

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած` տվյալների փոխանցման ծառայությունների խափանումը ժամը 22:00-ի դրությամբ վերացվել է:

Ցանցի՝ տվյալների փոխանցման ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: Խափանման ընթացքում ձայնային ծառայությունները լիովին հասանելի են եղել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվել է. համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է:

Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---