Կիպրոսը դեմ է ԵՄ-Թուրքիա բանակցությունների վերսկսմանը. Սառեցման պատճառները չեն վերացվել

Կիպրոսը դեմ է ԵՄ-Թուրքիա բանակցությունների վերսկսմանը. Սառեցման պատճառները չեն վերացվել

PanARMENIAN.Net - Կիպրոսի արտաքին գործերի նախարար Յաննիս Կասուլիդեսը հայտարարել է, որ Կիպրոսը չի կարող հավանություն տալ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսմանը:

Կիպրոսի արտգործնախարարը նման մոտեցում հիմնավորել է այն բանով, որ բանակցությունների սառեցմանը հանգեցրած պատճառները դեռևս չեն վերացվել և քանի դեռ առկա իրավիճակը շարունակվում է, ապա բանակցությունների վերասկսմանը չեն կարող տալ համաձայնություն, թուրքական Beserhaber-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Բանակցությունների վերսկսման հարցը եղել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հոկտեմբերի 18-ի Թուրքիա կատարած այցի օրակարգում: Նա խոստացել է, որ Գերմանիան կարագացնի Թուրքիայի անդամակցության գործընթացը Եվրամիությանը: Համապատասխան հայտարարությունը նա արել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք ցանկանում ենք առավել դինամիկ դարձնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը և բանակցություններ սկսել տնտեսությանը և դրամային քաղաքականությանը վերաբերող 17-րդ կետի շուրջ»,-ասել է նա: Մյուս կետերն, ըստ Մերկելի, կքննարկվեն ավելի ուշ:

ԵՄ անդամակացության բանակցությունների վերսկսման հարցն օրակարգ է եկել Բրյուսելում կայացած Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների ու կառավարությունների խորհրդաժողովից հետո, երբ համաձայնություն էր ձեռք բերվել փախստականների հարցում Թուրքիայի հետ գո րծակցության ծրագիրի շուրջ: Թուրքիան գործակցության համար մի շարք պայմաններ էր առաջ քաշել, այդ թվում առաջընթաց եվրաանդամակցության բանակցություններում:

ուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում:

2014-ի հոկտեմբերի 16-ին եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---