Ստամբուլում հայ դերասանուհին Էդիտ Պիաֆին է մարմնավորել

Ստամբուլում հայ դերասանուհին  Էդիտ Պիաֆին է մարմնավորել

PanARMENIAN.Net - Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում ներկայացրել է «Մարսել» մոնոներկայացումը (բեմադրությունը Հակոբ Ղազանչյանի): Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:

«Մարսել» մոնոներկայացումը հրավիրվել է Ստամբուլի Բոյալի Կուշ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժալե Կարեբեկերի կողմից:

2 օր՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին, 680 տեղանոց հանդիսասրահը լեփ-լեցուն է եղել: Երիտասարդ դերասանուհու խաղը ջերմությամբ է ընդունվել, իսկ ռեժիսորական մտահղացումը բարձր է գնահատվել:

«Մարսել» մոնոներկայացման հիմքում լեգենդար ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի դառը ապրումներն են իր սիրեցյալ Մարսել Սերդանի ողբերգական մահից հետո: Հերոսուհին փորձում է կապ հաստատել հանդերձյալ աշխարհի հետ և ոգեհմայության միջոցով ետ կանչել նրան: Պիաֆն աղոթում է և իրեն թվում է, թե խոսում է Մարսելի հետ: Նրա աղոթքը երգն է: Ներկայացման մեջ դերասանուհին երգերը կատարում է դրամատիկ խաղի միջոցով (ներկայացման ընթացքում հնչում են 12 երգ Էդիտ Պիաֆի երգացանկից): Ներկայացման մեջ հերուսուհու շուրթերից հնչում է միայն մեկ բառ` Մարսել:

«Մարսել» մոնոներկայացման երևանյան առաջնախաղը կայացել է 2011-ին: Այն ցուցադրվել է ՊՀԹ-ի բեմում՝ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում: Մինչ օրս ներկայացումը մասնակցել է տարբեր միջազգային թատերական փառատոների:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---