Հայկական կազմակերպությունը կոչ է արել Թուրքիայի ընտրություններում քվեարկել քրդամետ կուսակցության օգտին

Հայկական կազմակերպությունը կոչ է արել Թուրքիայի ընտրություններում քվեարկել քրդամետ կուսակցության օգտին

PanARMENIAN.Net - Հանուն արդարության և ժողովրդավարության հայկական եվրոպական դաշինքը (EAFJD) կոչ է արել Եվրոպայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկել քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) օգտին: Կազմակերպությունը մասնակցել է դիտորդական առաքելությանը Թուրքիայում հունիսի 7-ի ընտրություններում:

Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ին, կազմակերպության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ԺԴԿ-ն հանդես է գալիս հօգուտ խաղաղության, արդարության, հավասարության և ազատության: EAFJD-ն, որի անդամները դիտորդական առաքելություն են իրականացրել Թուրքիայում հունիսի 7-ի ընտրություններում, հայտարարել է, որ ակնկալում է Անկարայից ազատ և արդար ընտրարշավի անցկացում: «Աջակցությունը ԺԴԿ-ին պայմանավորված է ընդհանուր արժեքներով և մի շարք հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներով»,-ասվում է հայտարարության մեջ:

2014-ի հունիսին ԺԴԿ կողմից Թուրքիայի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրված Սելահադդին Դեմիրթաշը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում մտադիր է վճռական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Իսկ 2015-ի սեպտեմբերին ԵՄ գծով Թուրքիայի նախարար, ԺԴԿ անդամ Ալի Հայդար Քոնջան, ներկայացնելով իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հայտարարեց, որ ակնհայտ է համարում հայերի կոտորածի փաստը:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող:Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվեր: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չի կարողացել և ստիպված է կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին ԱԶԿ առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարեց կառավարություն ձևավորել: Վարչապետը կոալիցիոն բանակցություններ վարեց մյուս 3 խորհրդարանական կուսակցությունների հետ: Սակայն 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվեց ձևավորել:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները, ինչին դեմ են ընդդիմադիր ուժերը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կայանլու են նոյեմբերի 1-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---