Նոր նամականիշ` նվիրված Լազարյան ճեմարանի 200-ամյակին

Նոր նամականիշ` նվիրված Լազարյան ճեմարանի 200-ամյակին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի շրջանակում, Հանրապետության նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:

Մարումն իրականացրել են ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄՄՀՊԻ ռեկտոր Անատոլի Տորկունովը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, հայտնում է «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունը:

Նամականիշի տեխնիկական տվյալներն են. անվանումը` Լազարյան ճեմարանի 200-ամյակը, թողարկման օրը` 23 հոկտեմբերի 2015 թ., դիզայնը` Վահագն Մկրտչյանի: Տպագրվել է Ֆրանսիայի Cartor տպարանում 60 000 տպաքանակով: Նամականիշի չափսերն են` 40,0 x 24,0 մմ

Նամականիշի վրա պատկերված է Լազարյան ճեմարանի շենքը, ինչպես նաև Լազարյանների զինանշանը և ՄՄՀՊԻ լոգոտիպը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---