ԱԳ փոխնախարարը թուրքական ուղղաթիռների կողմից ՀՀ սահմանը խախտելու մասին. Հարցը ոչ թե արդարացումն է, այլ փաստը

ԱԳ փոխնախարարը թուրքական ուղղաթիռների կողմից ՀՀ սահմանը խախտելու մասին. Հարցը ոչ թե արդարացումն է, այլ փաստը

PanARMENIAN.Net - Թուրքական ռազմական ուղղաթիռները, որոնք հատել էին Հայաստանի օդային սահմանը հոկտեմբերի առաջին կեսին, անհապաղ հեռացել են Հայաստանի սահմաններից, երբ համապատասխան միջոցները օդ են բարձրացել: Այդ մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Երբ ուղղաթիռները խախտել են Հայաստանի օդային տարածքը, անհապաղ օդ են բարձրացել համապատասխան ռազմական ուղղաթիռները, սակայն թուրքական ուղղաթիռներն անմիջապես լքել են ՀՀ տարածքը»,-ասել է նա:

Այն դիտարկմանը, թե թուրքական կողմը բացատրել էր իր ուղղաթիռների հայտնվելը Հայաստանի օդային տարածքում վատ եղանակային պայմաններով, Շավարշ Քոչարյանը պատասխանել է որ հարցը ոչ թե արդարացումն է, այլ փաստը, հայտնում է Armenia Today-ը:

«Խնդիրն այն է, որ նման դեպքերում անհարժեշտ է կոնկրետ քայլերի դիմել: Եթե խախտում է տեղի ունենում, ապա առաջին քայլը վայրէջք պարտադրելն է, չենթարկվելու դեպքում կարելի է այլ քայլերի դիմել: Սակայն այս պարագայում թուրքական ուղղաթիռներն արագ հեռացել են մեր տարածքից»,-ասել է նա:

Հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ուղղաթիռները ապօրինաբար հատել են ՀՀ սահմանը: Այս մասին «Հրապարակ» օրաթերթին հայտնել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: «Հայաէրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի կողմից, այդ բոլոր ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ, որոնցից մեկը նաև ճշտումն էր Անկարայի կարգավարի հետ, թե ինչ օդանավ է իրենց կողմից գալիս»,- ասել է Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ երկու օր անընդմեջ Հայաստանի սահմանը հատողները եղել են ռազմական ուղևորատար ուղղաթիռներ, որոնք, սակայն, շատ չեն խորացել մեր տարածքում և արագ հեռացել են: Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի հատվածում, Բաղրամյանի մոտ, թռիչքներն էլ Իգդիր-Ղարս ուղղությունների վրա են եղել:

Անկարայի կարգավարն ասել է, որ եղանակային պայմանների հետ կապված է ուղղաթիռը նման ճանապարհ ընտրել՝ փորձելով շրջանցել վատ եղանակային իրավիճակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---