Կազիմիրով. ՀՀ-ն և ԼՂ-ն պատրաստ են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, Ադրբեջանը՝ ոչ

Կազիմիրով. ՀՀ-ն և ԼՂ-ն պատրաստ են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, Ադրբեջանը՝ ոչ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը եկել է այն համոզման, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են աշխատել ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ: Այս կարծիքին է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Հոկտեմբերի 23-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի շրջանակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին նա նշել է, որ պաշտոնական Բաքուն հաճախ է դժգոհում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, մինչդեռ ըստ նրա՝ խնդիրը Մինսկի խմբի մեջ չէ, այլ՝ հակամարտող կողմերի, գրում է Tert.am-ը:

«Երկու կողմը պատրաստ է աշխատել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, երրորդ կողմն ընդհանրապես պատրաստ չէ դրան: Համենայն դեպս, այդ երկրի ղեկավարությունը չի հետևում անգամ Ադրբեջանի համազգային առաջնորդ համարվող Հեյդար Ալիևի ցուցումներին», - ասել է նա՝ ընդգծելով, թե վերջերս լսել է հին ձայնագրություններ, արված դեռևս 90-ականներին, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության երեք կողմերի բարձրագույն ղեկավարություն հետ խոսակցությունները:

«Հատուկ գրի եմ առել Հեյդար Ալիևի խոսքերը՝ «հակամարտությունը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով» և «ես պատրաստ եմ ամեն օր հաստատել հրադադարի պահպանման ռեժիմը: Համապատասխանո՞ւմ են Ադրբեջանի ներկա գործողություններն այդ հայտարարություններին, ես կարծում եմ, որ պատասխանը բոլորի համար է պարզ, իհարկե՝ ոչ», - ասել է Կազիմիրովը:

Նա նաև շեշտել է՝ քանի դեռ չկա փոխըմբռնումը, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ առաջընթաց այս գործընթացում պետք չէ սպասել:

Հոկտեմբերի 26-ին Հայաստան կայցելենԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման ՄԽ համանախագահները: Այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---