Թուրք-սիրիական սահմանին հայ պատանի է զոհվել

Թուրք-սիրիական սահմանին հայ պատանի է զոհվել

PanARMENIAN.Net - Թուրք-սիրիական սահմանին զոհվել է հայ պատանի Արմեն Ժիրայրի Ավետիսյանը։ Այս մասին տեղեկացնում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը:

Սիրիայի ու Թուրքիայի սահմանագծին հայ պատանին փորձել է իր ծնողների հետ հատել սահմանն ու մտնել Թուրքիա: Նա զոհվել է կրակոցներից:

Արմեն Ավետիսյանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին՝ Ղամիշլիի Սբ Հակոբ եկեղեցում:

Հալեպում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով հայազգի մայր ու որդի են զոհվել՝ 59-ամյա Վերա Կիրակոսյան-Կենդիմյանը և 30-ամյա Հարութ Կենդիմյանը: Մեկ այլ հայ երիտասարդ վիրավորվել է։

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։

Իրավիճակը Թուրքիայում կտրուկ սրվեց Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---