Տավուշի Բաղանիս գլուղում հակառակորդի կրակոցներից տներ են վնասվել

Տավուշի Բաղանիս գլուղում հակառակորդի կրակոցներից տներ են վնասվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանական գնդակոծությունից Տավուշի մարզի Բաղանիս գյուղում 12 տուն է վնասվել: Այս մասին տեղեկացրել է Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը:

Վնասվել են տների տանիքները, պատուհանների փեղկերը, ջարդվել՝ լուսամուտների ապակիները: Գնդակներից մեկը դիպել է գյուղապետարանի մուտքի դռանը, դռան ապակին ջարդվել է: Գյուղապետարանը հաշվել է վնասները, գրում է Aravotam-ը:

Սահակյանը նաև տեղեկացրել է, որ այս պահին գյուղում հանգիստ է:

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի բաժնից էլ տեղեկացրել են, որ հանգստյան օրերին հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրել են անկանոն բնույթ՝ տարբեր տրամաչափի հրազենից, գրում է Tert.am-ը:

ՀՀ Զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը:

Սեպտեմբերի 24-ին հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծության հետևանքով գյուղացիներին և համայնքային սեփականությանը պատճառվել են խոշոր չափերի նյութական վնասներ։

Ադրբեջանական մարտական հենակետերից իրականացված նպատակային գնդակոծության հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Բերդավան համայնքին պատկանող «Գեղագիտական կենտրոնի» և երաժշտական դպրոցի շենքերը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Զգալի վնասներ են կրել Բերդավանի, Այգեհովիտի և Պառավաքարի բնակիչները. գնդակոծության հետևանքով վնասվել են գյուղացիների տները, գույքը, պտղատու այգիները։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---