9 ամսում արտակարգ դեպքերի թիվն աճել է մոտ 2.800-ով

9 ամսում արտակարգ դեպքերի թիվն աճել է մոտ 2.800-ով

PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2015-ի 9 ամսվա ընթացքում գրանցվել է 12. 358 արտակարգ դեպք-պատահար, որից 8.590-ը տեխնածին, 317-ը՝ տարերային, 3451-ը՝ սոցիալ-կենսաբանական, որոնցից զոհվել են 453 մարդ, տուժել՝ 7043-ը: Այս մասին հոկտեմբերի 26-ին կրագրողներին հայտնել է ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

«2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտակարգ դեպքերի թիվն աճել է 2.833-ով, ինչն աննախադեպ է վերջին տարիներին իրականացվող դիտարկումների համաձայն»,- ասե; է Խանգելդյանը՝ նշելով, որ այդ աճը պայմանավորված է բուսածածկ տարածքներում հրդեհների թվաքանակի կտրուկ աճով, գրում է Tert.am-ը:

9 ամսվա ընթացքում գրանցվել է 5.986 հրդեհի բռնկման դեպք, ինչը 2.693-ով ավելի է 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Որոշակի աճ է գրանցվել ճանապարհատրանսպորտային պատահարների թվում. գրանցվել է 2.488 ՃՏՊ, ինչը 8,7%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: ՃՏՊ-երից գրանցվել է 249 զոհ, ինչը 29%-ով ավելի է ցուցանիշից:

Թունավորումների դեպքերի թիվը նվազել է 92-ով:

2014-ին հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 12.076 դեպք, որի հետևանքով տուժել է 9.525 մարդ (591-ը զոհվել է, 8 934-ը` վիրավորվել), ժամանակավորապես տարհանվել է 701 մարդ: Գրանցվել է տարերային աղետների 499 դեպք, այդ թվում կարկուտի՝ 44, սողանքի՝ 7, մերկասառույցի՝ 96, անտառային հրդեհի՝ 17, գետերի վարարման՝ 7, փլվածքի՝ 11, քարաթափման՝ 48, երկրաշարժի՝ 78 դեպք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---