Վրաստանն ապաքրեականացրեց մարիխուանայի օգտագործումը

Վրաստանն ապաքրեականացրեց մարիխուանայի օգտագործումը

PanARMENIAN.Net - Վրաստանի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որով երկրի քաղաքացիներն այլևս պատասխանատվության չեն ենթարկվի մարիխուանա օգտագործելու համար:

Agenda.ge կայքի հաղորդմամբ, դատարանը բեկանել է 65 գրամ մարիխուանա ձեռք բերելու համար դատապարտված Բեկա Ցիկարիշվիլիի գործով վճիռները: 2013 թվականին նա ձերբակալվել էր 70 գրամ մարիխուանա գնելուց հետո: Ցիկարիշվիլիին սպառնում էր 7-14 տարի ազատազրկում՝ նման դատավճիռ է նախատեսվում 50 գրամից ավել մարիխուանա ունենալու համար:

Դատարանը որոշել է, որ կանաբիսն օգտագործողներն ու այն վաճառողներն այսուհետ չպիտի նույն կերպ պատժվեն, և սպառողի համար ազատազրկումն անընդունելի դատավճիռ է: Ցիկարիշվիլիի գործը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել: Վրաստանում 2013-ից ի վեր մարիխուանայի ապաքրեականացման պահանջով մի քանի բողոքի ցույց է տեղի ունեցել:

Հայաստանում գործող օրենսդրությամբ, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը մանր չափերով չի հանգեցնում քրեական պատասխանատվության: Սակայն 0,5 գրամ մարիխուանան համարվում է զգալի, 5-500 գրամը՝ խոշոր, 500 գրամից ավելի մարիխուանան՝ առանձնակի խոշոր չափաբաժին: Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---