Վեսթմինսթերյան աբբայությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ կմատուցվի

Վեսթմինսթերյան աբբայությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ կմատուցվի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ կմատուցվի: Ինչպես հայտնել է Հայաստանի Հանրային ռադիոն, Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ արարողությունը կհանդիսապետի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Պատարագին ներկա կլինի նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Վեսթմինսթրյան աբբայությունում կայանալիք 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը:

Պատարագի նախապատրաստական աշխատանքները ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերին քննարկել էր Մեծ Բրիտանիայի մշակույթի, սպորտի և ԶԼՄ-ների նախարար Ջոն Ուիթինգդեյլի հետ հանդիպմանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մի շարք կարևոր կրոնական միջոցառումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, ապրիլի 12-ին Հռոմի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ մատուցեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` հայերի կոտորածն անվանելով «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հայտարարեց, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

Գագաթնակետը եղավ Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի սրբադասումը Հայ Առաքելական եկեղեցու կողմից, այդ արարողությանը մասնակցեցին 38 եկեղեցու, եկեղեցական և էկումենիկ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ապրիլի 24-ին աշխարհի հարյուրավոր եկեղեցիների զանգերը ղողանջեցին 100 անգամ` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---