Արցախում ականազերծման թեման՝ նախագահի մոտ քննարկմանը

Արցախում ականազերծման թեման՝ նախագահի մոտ քննարկմանը

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել էLandmine Free Artsakh Campaign նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին և HALO Trust կազմապերպության Հայաստանի ու Արցախի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:

Halo Trust-ը Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության միջոցով Ղարաբաղում վնասազերծել է մոտ 67 000 ական:

Սահակյանն ընդգծել է, որ HALO Trust կազմապերպությունը կարևորագույնառաքելություն է իրականացնում հանրապետությունում՝ հավելելով, որ Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության գործուն մասնակցությունն ականազերծման աշխատանքներում պահանջված է ու անհրաժեշտ:

Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատերազմից մնացած ականների վնասազերծման ծրագիրը:

2000-ից մինչ օրս ականազերծման աշխատանքներ է իրականացվել 251 հողատարածքում, արդյունքում 27000 հա տարածք պիտանի է դարձել գյուղատնտեսական աշխատանքների համար, հայտնում է «Առավոտը» գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդի վրա հղումով, որն այդ մասին խոսում է «Ղարաբաղ. Խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմում:

Լեռնային Ղարաբաղում պատերազմի տարիներին տարածաշրջանի զգալի տարածքներ ականապատվեցին: Ընդհանուր առմամբ ականապատ տարածքների մակերեսը կազմում էր 50 քկմ: Պատերազմական տարիներին լայնորեն օգտագործվել են հակատանկային ականներ, որոնք տեղադրվել են այդ թվում նաև ճանապարհներին ու դրանց եզրերին՝ տրանսպորտի ոչնչացման համար: Չպայթած ականները բազում զոհերի, վիրավորների ու ավերածությունների պատճառ են եղել նաև պատերազմից հետո: Ականապատվել էին նաև ԼՂ բերքատու տարածքներից շատերը, որի հետևանքով բնակչությունը չէր կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել: Ականների պայթյունների հետևանքով շատ անգամ տրակտորներ ու այլ գյուղտեխնիկա է շարքից դուրս եկել:

 Ուշագրավ
Աղջկան լուսանկարել են 8 ամիս տևած հիվանդությունից վերականգնվելուց հետո
Դեսպանությունից նշել են նաև, թե երկրի որ շրջանները չարժե այցելել
Նա այդ մասին ասել է Բաքվում Իտալիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում
Հունվար-նոյեմբերին շրջանում միգրացիայի դրական սալդո է գրանցվել՝ ներգաղթել է 34,600 մարդ, արտագաղթել՝ 27,810-ը