Հայտնի են Հարավային Սուդանում զոհված անձնակազմի հայ անդամների անունները

Հայտնի են Հարավային Սուդանում զոհված անձնակազմի հայ անդամների  անունները

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիավթարում զոհված հայկական անձնակազմի անդամների անունները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են. Գևորգ Թովմասյանը (հրամանատար), Սամվել Համբարձումյանը (երկրորդ օդաչու), Սամվել Մկրտչյանը (բորտ-ինժեներ), Արմեն Անտոնյանը և Սուրեն Պետրոսյանը (ավիատեխնիկներ):

2014-ից ԱՆ-12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Պատկանում էր Asia Airways տաջիկական ընկերությանը:

Ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ջուբայի օդանավակայանից մեկնելուց որոշ ժամանակ անց: Ականատեսները պնդում են, որ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից մոտ 800 մ հեռավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, 2 մարդ ողջ է մնացել, որոնցից մեկը երեխա է: Հակառակ սկզբնական տեղեկություններին, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 5 անդամ ու 7 ուղևոր, ականատեսները հայտնում են, որ կործանման վայրում մոտ 40 դի կա:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---