Զոհրաբյանը՝ հակահայկական զեկույցի մասին. Ադրբեջանը գնել է ԵԽԽՎ-ի ճնշող մեծամասնությունը 5 նոյեմբերի 2015 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Որևէ մեկի համար անակնկալ չէր, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը ներառելու է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հակահայկական զեկույցն առաջիկա հունվարյան լիագումար նիստի օրակարգ. ԵԽԽՎ-ի ճնշող մեծամասնությունը գնված է Ադրբեջանի կողմից: Այս մասին ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 4-ին հանձնաժողովի կողմից ընդունված և լիագումար նիստ տեղափոխված՝ պատգամավոր Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցին: «Որևէ մեկի համար անակնկալ չէր նաև, որ ԵԽԽՎ-ն վաղուց արդեն վերածվել է Ադրբեջանի Մեջլիսի դուստր ձեռնարկության, հատկապես քաղաքական հանձնաժողովը, որովհետև Ադրբեջանն իր ամբողջ ռեսուրսը՝ լոբբիստական, խավիարադիվանագիտական, խավիարադոլարային, կենտրոնացրել է հատկապես քաղաքական հանձնաժողովի վրա, որովհետև այստեղով են անցնում Ադրբեջանի համար խիստ կենսական նախագծերը, որոնք երկիրը հետևողականորեն փորձում է տապալել, մասնավորապես՝ քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը», - ասել է Զոհրաբյանը, գրում է Tert.am-ը: Նրա խոսքով՝ քաղաքական հանձնաժողովի պատգամավորների զգալի մասը ֆիքսված աշխատավարձ է ստանում Ադրբեջանի կողմից, և դրա վերաբերյալ կան տեղեկություններ տարբեր երկրների մամուլներում: Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ Ուոլթերը նաև Թուրքիայի քաղաքացի է, նրա՝ ազգությամբ թուրք կինը Ադրբեջանում բիզնեսներ ունի,հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «ԵԽԽՎ-ի նպատակը հերթական անգամ վնասելն է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին, որովհետև վնասից բացի այս նախաձեռնությունը որևէ պոզիտիվ քայլ առաջ չէ, որևէ կերպ չի օգնելու բանակցային գործընթացին: Հերթական անգամ իրենք միջազգային հարթակներում ուղղակիորեն ստեղծում են էսկալացիա հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև», - նկատել է Զոհրաբյանը: Թեև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդանը կարծում է, որ լիագումար նիստում բանաձևը կընդունվի, բայց շեշտում է, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի առաջարկներով փորձեն հակահայկական ձևակերպումները գոնե նվազագույն հասցնել: Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին: Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է: Ուոլթերը կազմել է զելույցն առանց Լեռնային Ղարաբաղ այցելելու ու տեղում իրավիճակի ծանոթանալու: Ստեփանակերտը պահանջում էր հանել ԼՂՀ վերաբերյալ «գրավյալ տարածքներ» ձևակերպումը փաստաթղթի անվանումից ու բովանդակությունից, սակայն պահանջը մերժվեց: 2014 հոկտեմբերին հայկական պատվիրակությունը հայտարարել էր, որ կբոյկոտի զեկույցի շուրջ աշխատանքները, եթե այն շրջանառության մեջ դրվի նման տեսքով ու ձևակերպումներով: Կարդացեք նաև՝ Դավիթ Բաբայանն Ուոլթերի զեկույցի մասին. Վերնագիրը և մոտեցումները վկայում են՝ քաղաքական պատվեր է Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |