1.273 ծառ է ապօրինի հատվել 2015-ին. 175 հա-ում անտառվերականգնում է արվել11 նոյեմբերի 2015 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Տարեսկզբից արդեն իսկ 1.273 ապօրինի ծառ է հատվել, նոյեմբերի 11-ին լրագրողներին հայտնել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը: Նա նշել է, որ այս թիվը համեմատելի չէ իննսունական թվականների մասսայական ապօրինի ծառահատումների հետ: Մաթևոսյանը հայտնել է, որ 50 սմ տրամագծով ապօրինի հատված ծառի դիմաց փոխհատուցումը կազմում է մոտավորապես 100.000 դրամ և բազմաթիվ քաղաքացիներ պատասխանատվության են ենթարկվել: Ապօրինի հատված ծառերի թիվը 2014-ին կազմել է 1063, իսկ 2013-ին՝ 928: «Անտառային համակարգի կայուն կառավարման տեսակետից շատ կարևոր է անտառօգտագործումը և անտառապահպանումը տարանջատել, իսկ մեզ մոտ da միացված է», - նկատել է ՊՈԱԿ-ի տնօրենը, մեջբերում է Tert.am-ը: Նա նշել է, որ սահմանամերձ որոշ համայնքների՝ գյուղապետի հետ խորհրդակցությամբ անվճար վառելափայտ է տրամադրվել: Անդրադարձավ ձմռան նախաշեմին ավանդաբար կրկնվող անտառահատման դեպքերին՝ Մաթևոսյանն ասել է. «Արդեն իսկ տասը ամսվա ընթացքում մթերած փայտանյութի ծավալը կազմում է 24 հազար խորանարդ մետր: Հիմնական փայտանյութի մթերումը կատարվում է աշնանը»: Ինչ վերաբերում է անտառվերականգնման աշխատանքներին, ապա Մաթևոսյանն ասել է, որ 2015-ին 175 հա անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել, թեև անհրաժեշտ է ավելի շատ ծառ տնկել: «Ակտիվ աշխատում են միջազգային կառույցների հետ՝ կապած վերականգնման աշխատանքների հետ: Հայաստանի համար, որքան էլ տնկենք, քիչ է»,- ասել է նա: Համաձայն 2005-ի Միջազգային անտառաբուծության տեսության՝ ՀՀ-ում միայն 1991-1996թ.թ. ընթացքում տարեկան 600.000 կուբամետր ծառ է կտրվել: 2013-ին ՀՀ անտառային հողերը կազմել են 334.3 հազ. հա, որի 86.6%-ը ծածկված է անտառներով: Իրականացված անտառ-տնտեսական աշխատանքների ծավալը կազմել է 1 492.9 մլն. դրամ, որի 97.6%-ը` տնտեսական եղանակով: 2013-ին ավելացել է անտառահատումների ծավալը՝ կազմելով 2 539.5 հա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» |