Թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրվում է Օզբիլիսով12 նոյեմբերի 2015 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրվում է Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արազ Օզբիլիսի ծառայություններով, հայտնել է Hürriyet-ը: Ըստ աղբյուերի, «սև արծիվները» մտադիր են 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի առաջարկ անել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է onedivision.ru-ն: Մի քանի օր առաջ «Մատչ ՏՎ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը, անդրադառնալով ձմեռային տրանսֆերտային «պատուհանին», հայտարարեց, որ Արազ Օզբիլիսը, հավանաբար, չի շարունակի խաղալ ռուսաստանյան «Սպարտակի» կազմում: «Բեշիկթաշի» սկաուտները վաղուց են հետևում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին, իսկ ինքն Օզբիլիսը դեմ չէ խաղալ Թուրքիայում, նա հենց այդ երկրում է ծնվել, գրում է onedivision.ru-ն: Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ Մինչդեռ ինքը Օզբիլիսն ավելի վաղ չցանկացավ շարունակել իր կարիերան թուրքական ֆուտբոլային ակումբներում: 25-ամյա ֆուտբոլիստը, ով «գնահատվում է» €3.5 միլիոն, մերժել է թուրքական «Բուրսասպոր» ֆուտբոլային ակումբի հրավերը: ««Սպարտակ»-ը ցանկանում էր վաճառել Օզբիլիսին: Սակայն Օզբիլիսը հրաժարվել է մեկնել Թուրքիա», - ասել է ռուսաստանցի սպորտային մեկնաբան Նոբել Արուստամյանը իր հաղորդման ժամանակ: Թուրքական ակումբի ղեկավարությունը տրանսֆերի պաշտոնական առաջարկ էր արել Օզբիլիսին: Ասվում էր, որ նրան պայմանագիր է առաջարկվել մինչև 2018 թ.: Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ «Սպարտակը» մի քանի առաջարկ ունի Օզբիլիսի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, և որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Սպարտակից» ընթացիկ «տրանսֆերային պատուհանի» ժամանակ: Հաղորդվում էր, որ իսպանական «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին ու նրա մեկ տարվա վարձակալության համար առաջարկել է €500.000, սակայն մոսկովյան ակումբը պահանջել էր € 1 մլն: Օզբիլիսը տեղափոխվեց «Սպարտակ» 2013-ին Կրասնոդարի «Կուբանից»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |