Պետություն-քաղաքացի կապը կպահպանվի անվճար էլփոստի միջոցով. Նոր օրինագիծ է ներկայացվել

Պետություն-քաղաքացի կապը կպահպանվի անվճար էլփոստի միջոցով. Նոր օրինագիծ է ներկայացվել

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 12-ի Կառավարության նիստում ներկայացրել է «Պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Ըստ դրա՝ նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստ է տրամադրվում քաղաքացուն, և Կառավարությունը պետք է սահմանի դրա հասցեի վերաբերյալ տեղեկատվական կարգը:

«Սա նշանակում է, որ քաղաքացիներին տրամադրվում է անվճար էլեկտրոնային փոստ, որը պետության քաղաքացիների միջև հաղորդակցության միջավայր է: Փոստի ակտիվացումից հետո քաղաքացիները կարող են ստանալ բոլոր ծանուցումները, կարող են դա միացնել իրենց անձնական փոստին կամ բջջային հեռախոսին», - ասել է նախարարը, մեջբերում է Tert.am-ը:

Նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում 74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ընտրական օրենսգրքում և«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

Օրենքում առաջարկվող փոփոխություններով քաղաքացիներին հնարավորություն կտրվի ընտրություն կատարել նաև նույնականացման քարտերով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---