ՀՀ ԱԳ փոխնախարար. ԼՂ խնդրի կարգավորման շրջանակում որևէ բաղադրիչ առանձնացնելն անընդունելի է

ՀՀ ԱԳ փոխնախարար. ԼՂ խնդրի կարգավորման շրջանակում որևէ բաղադրիչ առանձնացնելն անընդունելի է

PanARMENIAN.Net - ԼՂՀ հիմնահարցի համապարփակ կարգավորման հարցում ՀՀ-ի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների համար անընդունելի է առանձնացնել ու քննարկել ինչ-որ բաղադրիչներ: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի ժամանակ ԼՂՀ հարցի քննարկումը:

«Բնական է, որ Լավրովի այցելության ժամանակ չէր կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հաշվի առնելով Ռուսաստանի՝ Մինսկի խմբի համանախագահ երկիր լինելու հանգամանքը», - ասել է Նազարյանը, գրում է Tert.am-ը:

Հարցին, թե տեղեկություններ չունի՝ քննարկվել է ԼՂՀ հարակից շրջանները վերադարձնելու հարց, ինչպես ռուսական «Կոմերսանտ» պարբերականն էր վերջերս գրել՝ որպես խնդրի կարգավորման տարրերից մեկը, փոխնախարարը պատասխանել է. «Ես հանդիպմանը չեմ մասնակցել»։

Լրագրողների ճշտող հարցին, թե նման տարբերակ ընդհանարապես քննարկվո՞ւմ է կամ օրակարգում նման կետեր գոյություն ունե՞ն, Նազարյանն ասել է. «Այդ հարցերին բազմիցս անդրադարձ եղել է, ամենատարբեր առիթներով խոսվել է, որ առհասարակ գոյություն ունի Մինսկի խմբի կողմից արված առաջարկներ, խոսքը վերաբերում է համապարփակ կարգավորմանը և այստեղ առանձնացնել ինչ-որ էլեմենտներ ու քննարկել, անընդունելի է ոչ միայն մեզ համար, այլ նաև համանախագահների: Բայց չեմ կարծում, որ հանդիպմանը նման անդրադարձ եղել է»:

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ արտգործնախարարն ևս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրիկարգավորման գործընթացում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում:

Համաձայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2009-2013թթ.-ի հայտարարությունների՝ հակամարտության լուծումը ներառում է տարրել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ և ինքնիշխանության ու անվտանգության երաշխիքներ, միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին, ԼՂ վերջնական կարգավիճակ, որը կորոշվի ապագայում՝ իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտման շնորհիվ, բոլոր փախստականների վերադարձ, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում` խաղաղապահ գործողություններ։

Կարդացեք նաև՝ Լավրովը՝ Ուոլթերի հակահայկական զեկույցի մասին. Ցանկացած ռադիկալ գործողություն վնասում է ԵԱՀԿ ՄԽ-ին

Լավրովը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը. ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---