Նոր օրենքով մշակութային արժեքները ՀՀ-ից դուրս կհանվեն համապատասխան թույլտվությամբ

Նոր օրենքով մշակութային արժեքները ՀՀ-ից դուրս կհանվեն համապատասխան թույլտվությամբ

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությամբ պայմանավորված ՀՀ կառավարությունը նոյեմբերի 12-ին ընդունել է համապատասխան որոշում, որի համաձայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար տրամադրվելու է եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ):

Նախկինում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության կողմից տրամադրվում էր վկայագիր:

Համաձայն կառավարության՝ ընդունված որոշումը կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների գործակցության արդյունավետության բարձրացմանը, քանի որ կողմերն առաջնորդվելու են մշակութային արժեքների արտահանման և ժամանակավոր արտահանման միասնական ցանկով և թույլատրող փաստաթղթով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---