Վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելը համերգ կտա Երևանում

Վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելը համերգ կտա Երևանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին ժամը 19։30 Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում տեղի կունենա լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի համերգը The Academy of ST Martin in the Fields նվագախմբի մասնակցությամբ։

Համերգն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և Մշակույթի նախարարութան աջակցությամբ։

Ջոշուա Բելը մեր դարաշրջանի ամենահայտնի ջութակահարներից է: 2011-ին Բելը դարձավ Academy of St Martin in the Fields նվագախմբի տնօրենը:

Լինելով «Սոնի քլասիք» ըկերության արտիստ՝ Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ։ Իր առաջին ձայնագրությունը կատարելով 18-ամյա հասակում «Դեկկա»-յի հետ՝ արժանացել է «Գրեմմի», «Հերմես», «Պատեֆոն» և «Էքո քլասիք» մրցանակներին։ Academy of St Martin in the Field sնվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաները, որը Բիլբորդի ցանկում գրավել է առաջին տեղը: Վերջին ձայնագրություններից են «Ֆրանսիացի իմպրեսիոնիստները»՝ դաշնակահար Ջերեմի Դենքի հետ, «Տանը ընկերների հետ», Վիվալդիի «Չորսեղանակները»` Academy of St Martin in the Fields նվագախմբի հետ և Չայկովսկու Ջութակի կոնցերտը՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Բելի դիսկոգրաֆիան ներառում է ջութակի երկացանկի մեծ մասը: Նա գործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետների հետ՝Սթինգ, Ջոշ Գրոբան, Չիկ Կորեա, Բրանդֆորդ Մարսալիս,Էդգար Մեյեր, Բելա Ֆլեք և Ջոն Կորիլիանոյի օսկարակիր «Կարմիր ջութակ», Նայջել Հեսիերաժշտությունը՝ «Մանուշակագույն հագած կանայք» ֆիլմում:

Academy of Saint Martin in the Fields նվագախումբը հիմնվել է 1958՝ Սըր Նևիլ Մարիների կողմից՝ լոնդոնցի մի խումբ առաջատար երաժիշտների կազմով։ Նվագախումբն իր առաջին ելույթն ունեցել է համանուն եկեղեցում` 1959թ.-ի նոյեմբերին։ Կենդանի կատարումների և բազմաթիվ ձայնագրությունների միջոցով (որը ներառումէ 1969թ.-ին բեսթսելեր դարձած Վիվալդիի «Տարվաեղանակների» և 1985-ի օսկարակիր «Ամադեուս» ֆիլմի երաժշտության ձայնագրությունները), Academy of Saint Matin in the Fields շատ արագ ձեռքէ բերել միջազգային հեղինակություն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---