Փարիզի ահաբեկչության ժամանակ հայ աղջիկ է կորել, որին դեռ չեն գտել

Փարիզի ահաբեկչության ժամանակ հայ աղջիկ է կորել, որին դեռ չեն գտել

PanARMENIAN.Net - «Արևելքին» հայտնի դարձավ, որ նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչության ժամանակ անհետացած հայուհին` Լոլա Ուզունյանը, դեռևս չի գտնվել: Երեք օր է` ընտանիքը Փարիզի և արվարձանների բոլոր հնարավոր վայրերում փնտրում է աղջկան, սակայն առայժմ ոչ մի տեղեկություն չկա, թե որտեղ կարող է լինել 17-ամյա հայուհին:

Ոստիկանությունն Ուզունյանների ընտանիքին հորդորել է սպասել մինչև երկուշաբթի, մինչև վերջնական ճշտվեն ահաբեկչությունից տուժածների ցուցակները:

Լոլա Ուզունյանը նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել է Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել են «Բատակլան» համերգասրահը, որտեղ տեղի էր ունենում համերգը, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ է սպանվե համերգասրահի ահաբեկչական գործողության ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ: Լոլա Ուզունյանի հայրը իրարանցման ժամանակ կորցրել է աղջկան, մեկ օր հետո հայրը տուն է հասել, իսկ Լոլայից մինչև հիմա տեղեկություններ չկան: Լոլան ընկերների մոտ չի ապաստանել: Ընկերները խնդրում են Լոլայի մասին տեղեկությունների դեպքում զանգահարել 0610773491 հեռախոսահամարով:

«Հուսանք դու ողջ ես»,- սոցիալական ցանցերում զետեղելով Լոլայի լուսանկարը, գրել է նրա հորեղբայր Մարկ Ուզունյանը և խնդրել բոլորին` օգնել գտնելու նրան:

«Արևելքի» աղբյուրները միաժամանակ հայտնում են, որ բազմաթիվ մարդիկ դեռևս չեն գտել իրենց հարազատներին, և նրանց շարունակում են փնտրել վիրավորների ու զոհվածների մեջ:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Վաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են դնում` հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

Կարդացեք նաև՝ Օլանդն ԻՊ-ին է մեղադրում ահաբեկչությունների համար, իսլամիստները սպառնում են նորգրոհներով

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց քաղաքացիները ծաղիկներ են դնում [ֆոտոռեպորտաժ]

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---